Բժիշկները խորհուրդ են տալիս հնարավորինս շատ սիսեռ ուտել. Ահա նրա օգտակար հատկությունները որոնց մասին քչերը գիտեն

Սիսեռահատիկները հիասքանչ համ և յուղալի բաղադրություն ունեն: Դրանք սպիտակուցի հիանալի աղբյուր են և ձեռքի տակ են ողջ տարին, քանի որ պահպանվում են չորացված վիճակում: Սիսեռը պարունակում է շուրջ 80 սնննդարար նյութեր: Այն, ինչպես և մյուս լոբազգիները, անփոխարինելի է հյո ւսվածքներում խոլ եստերինի մակարդակն իջեցնելու գործում : Գիտականորեն ապացուցված է, որ լոբազգիների՝ հատկապես սիսեռի օգտագործումը էականորեն կրճատում է սրտ անոթային հի վանդություններով հի վանդանալու հավանականությունը և դրանց լուրջ հետևանքները, այնպիսիք, ինչպիսիք են կա թվածներն ու ի նֆարկտները:

Այն, փաստորեն, օրգ անիզմն ապահովում է ճա րպազուրկ և դրանով հանդերձ բարձրակարգ սպիտակուցով: Սիսեռը հանքային նյութերի, օրինակ, մոլիբդենի հիանալի աղբյուր է: Մոլիբդենը պատրաստի սննդին սովորաբար ավելացվող վնասակար հավելումների չեզոքացման համար պատասխանատու ֆերմենտի բաղադրիչն է: Սիսեռը ձեզ էներգիա կհաղորդի՝ օգնելով լրացնել երկաթի պաշարը: Դաշտանի օրերին, երբ օրգա նիզմը երկաթի անբավարարություն է ունենում, սիսեռի օգտագործումը հատկապես լավ է այն պատճառով լ, որ, ի տարբերություն կարմիչ մսի(երկաթի այլ աղբյուր), լոբազգիները ցածր կալորիականություն ունեն և ճա րպեր չեն պարունակում:

Սիսեռը մանգանի հոյակապ աղբյուր է: Այս միկրոտարրը օրգանիզմի հակաօքսիդացման պաշտպանության բազմաթիվ գործընթացների բաղկացուցիչ մասն է կազմում և էներգիայօ աղբյուր է: Ընդամենը մեկ բաժակ սիսեռն ապահովում է այդ կարևոր հանքանյութի օրական չափաբաժնի 84,5%-ը: Սիսեռը կայունացնում է արյան մեջ շաքարի մակարդակը: Ինչպես և մյուս լոբազգիները, սիսեռը նույնպես հարուստ է սննդային լուծվող և չլուծվող նրբաթելերով: