news94daily-ն գրում է․Ձմռան համար ձմերուկից պատրաստվող պահածոները գնալով ավելի ու ավելի պահանջված են դառնում՝ շնորհիվ իրենց հիանալի համային հատկությունների և ախորժելի տեսքի: Դրանց ցուցակն այնքան բազմազան է, որ ինչպես քաղցրի, այնպես էլ թթվի ու մարինադի սիրահարները կկարողանան համալրել իրենց պաշարները յուրօրինակ նորույթով և զարմացնել ընտանիքի անդամներին ու հյուրերին:
Ձմերուկները կարող են պահվել տակառներում, բանկաների մեջ պահածոյացվել կծու մարինադում: Դուք կարող եք ձմերուկները պատրաստել ձմռան համար ՝ եփելով կոմպոտ, ջեմ, ձմերուկի մեղր և չիր: Կարելի է նաև ձմերուկը սառեցնել և երկար թարմ պահել: Ձմռանը բանկաների մեջ հնարավոր է պատրաստել աղի ձմերուկներ, որոնց համեղ կտորները շատերի համար աննկարագրելի հրճվանք են պատճառում: Կարող եք օգտագործել չափավոր հասուն կամ փոքր-ինչ չհասած պտուղ: Վերջին դեպքում աղաջրին ավելացվում է մի փոքր շաքարավազ:
Փոքր ձմերուկները կտրում են կտորները և տեղադրում նախապես ստերիլիզացված բանկաների մեջ:Անհրաժեշտ է՝ 3 լիտրանոց բանկայի համար 1 ճաշի գդալ աղ, 5 ճաշի գդալ շաքարավազ, 1 թեյի գդալ կիտրոնաթթու, 3 հ աբ ա ս պիրին։Ձմռան համար ձմերուկը պահածոյացնելու պատրաստման եղանակը՝ ստորև ներկայացված տեսանյութում: Բարի ախորժակ: