Տպավորիչ է, երբ միանգամից երեք երեխա է ծնվում, հետաքրքիր է նման ընտանիքների առօրյան։ Երբ ընտանիքում մեկ նորածին կա, բոլորը պտտվում են նրա շուրջ, բոլորը վազվզում են որպեսզի ապահովեն երեխայի պատշաճ խնամքը: Պատկերացնու՞մ եք ինչ է կատարվում ընտանիքում, երբ միանգամից եռյակ է հայտնվում ընտանիքում: Այս եռյակի ծնողները մոտ երկու տարի երազում էին երեխա ունենալու մասին:
Բայց նրանք չէին էլ կարող պատկերացնել, թե ինչ անակնկալ է պատրաստել կյանքը նրանց համար: Հղիության լուրը երջանկությամբ լցրեց զույգին։ Ուլտրաձայնային հետազոտությունը ցն ցող էր՝ մոնիտորի վրա միանգամից երեք սիրտ էր բաբախում։ Մայրիկը պարզապես հիացած էր, թեև մի փոքր անհանգստանում էր իր առողջության համար։ Հայրիկն ավելի անհանգստացած էր, նա չէր սպասում նման ֆինանսական բեռի:
Բարեբախտաբար, երիտասարդ կինը իրեն հիանալի էր զգում, նա ապահով կերպով լույս աշխարհ բերեց բոլորովին առողջ աղջիկների՝ երեք հրեշտակների: Աղջիկներին անհնար էր տարբերել: Ծնողները ստիպված նրանց տարբեր հագուստներ էին հագցնում՝ իրարից տարբերելու համարԵրեխաները մեծացան սիրո ու ջերմության մեջ: Աղջիկները մեծացաանալով դարձել են չքնաղ գեղեցկուհիներ: Նրանք սովորում են համալսարանում: