Որպեսզի ջուրն օրգա նիզմին միայն օգուտ բերի, այլ ոչ թե վնա սի, պետք է ճիշտ խմել ջուրը։ Ամենատարածված սխալն այն է, որ մենք հաճախ սառը ջուր ենք խմում սառնարանից։ Դա ճիշտ չէ։ Ավելի լավ է ջուր խմել սենյակային ջերմաստիճանում կամ մի փոքր տաք, քանի որ հենց այս ջերմաստիճանն է ամենահարմարը մեր ստամ ոքսի համար։ Այս դեպքում մար սո ղության և նյու թափո խա նակության գործընթացը շատ ավելի լավ է ընթանում, ինչը նշանակում է, որ մեր օր գա նի զմը վիտամիններ, հանքանյութեր և այլ օգտակար նյութեր կստանա ամբողջությամբ։ Հիմա մոդայիկ է դարձել ժամ առ ժամ ջուր խմելը՝ անկախ նրանից՝ ծարավա՞ծ ես, թե՞ ոչ։
Դա ճիշտ չէ։ Ջուր խմելն անհրաժեշտ է միայն ծարավ լինելու դեպքում։ Չխորանալով մանրամասնությունների մեջ՝ կարող ենք ասել, որ մարդու մար մինը շատ խելացի համակարգ է, որն ինքնին ձեզ ազդանշան կտա, որ օր գա նիզմը բավարար ջուր չունի։ Նաև պետք չէ միաժամանակ շատ ջուր խմել, քանի որ այն մեծ ծանրաբեռնվածություն է թողնում օր գա նիզմի վրա՝ առաջին հերթին երի կամ ների և ամբողջ մար սո ղական համակարգի վրա։ Ամենից հաճախ ջուր ենք խմում կանգնած դիրքում։
Բայց ավելի ճիշտ է ջուր խմել նստած վիճակում, երբ օրգանիզմը հանգստացած է։ Ջուր մի խմեք ուտելուց կես ժամ առաջ և ուտելուց հետո մեկ ժամվա ընթացքում։ Առասպելն այն մասին, որ եթե ջուր խմեք ուտելուց առաջ և հետևաբար քիչ ուտեք, ճիշտ չէ, բայց դուք կձգեք ստա մոք սի պատերը և կխախտեք նյու թա փո խանակությունը։ Երկար տարիներ է, ինչ առավոտս սկսում եմ սենյակային ջերմաստիճանի մեկ բաժակ եռացրած ջրով։ Սրանով ես «լվանում եմ» իմ մար սո ղական համակարգը: Կես ժամից նախաճաշում եմ։ Ուզում եմ ասել, որ մար սողության հետ կապված խնդ իրներ չունեմ: