Մեր գյուղում ապրում էր մի տարեց մեղվաբույծ: Նախկինում նա առաջին մարդն էր համարվում տարածաշրջանի, բայց ժամանակը և քրտնաջան աշխատանքը քայքայեցին նրա առո ղջությունը:Կար ժամանակ, երբ նա պահում էր հազարավորներով , իսկ հիմա նրա այգում միայն հարյուրն են մնացել, ավելի շատ նա դա անում է իր հոգու հանգստության համար քան շահույթի:Այն փաստը, որ մեղվապահը ապրում էր ապահովված կյանքով , վկայում էր նրա տան մասին:
Չնայած այն հանգամանքին, որ բնակարանները կառուցվել էին 80ական թվականներին, այն ամբողջ շրջանի ամենաշքեղ ու ամենահարուստ տունն էր համարվում : Գյուղում շատ նոր տներ էին կառուցվում նոր նախագծերով, բայց ոչ ոք չկարողացավ գերազանցել նախկին մեղվաբույծին: Այդ ամենի հետ մեկտեղ նա ապրում էր միայնակ:Երեխաները վաղուց իրենց անձնական կյանքը դասավորել էին: Իսկ մեղվաբույծը կնոջը հողին էր հնձնել դեռ 10տարի առաջ:
Չնայած իր տարիքին նրա առող ջությունը բավականին պինդ էր:Նա հանգիստ կարող էր նստել մեքենայի ղեկին և վարել լիարժեք ապրելակերպ: Մի անգամ, գյուղապետարանի ներկայացուցիչները մեղվապահին առաջարկեցին սոցիալական աշխատողի ծառայություններ, քանի որ տղամարդը միայնակ էր և ապրում էր երեխաներից հեռու: Մի երիտասարդ կին եկավ և սկսեց կարգուկանոն ստեղծել տանը: Բայց այնպես պատահեց, որ նա հիվանդացավ և հոսպիտալացվեց:
Չնայած տղամարդը կարող էր իր հարցերը ինքնուրույն լուծել , սոցիալական աշխատողը խնդրեց իր եղբոր աղջկան որոշ ժամանակ փոխարինել նրան: Երիտասարդ աղջիկ մտավ տուն և զարմանքից քարացավ: Նա այդպիսի հարստություն դեռ չէր տեսել: Չնայած որոշ իրեր ժամանակի ընթացքում վնասվել էին , բայց և անյպես դրանք շատ արժեքավոր էին:Մանրամասներից զերծ մնալու համար կարելի է ասել, որ աղջիկը միանգամիզ սկսեց մնալ ծերուկի տանը:
Հիսուն տարի տարիքային տարբերությունը նրան չէր անհանգստացնում:Որոշ ժամանակ անց գյուղում մարդիկ սկսեցին խոսել,որ ծեր մեղվապահը 75 տարեկան հասակում պատրաստվում է հայր դառնալ, և ամեն ինչ տանում էր դեպի հարսանիք:Արդյունքում վիճաբանություն սկսվեց երեխաների միջև: Որդիները այնքան զայրացած էին իրենց հոր վրա , որ նույնիսկ հարսանիքին ներկա չգտնվեցին: Բայց երիտասարդ հարսնացում դրանից բացարձակ չնեղվեց: Նա բացահայտ ուրախացավ այն գիտակցումից, որ ամեն ինչ ընթանում է ըստ պլանի:
Երեխայի ծնվելուց հետո երիտասարդ կինը որոշեց մեծ սկանդալ սարքել ամուսնու գլխին: Նա հայտարարեց, որ չի պատրաստվում ապրել ծեր մարդու հետ: Նա սկսեց պահանջել ժառանգության իր բաժինը: Ծերուկը բավականին հանգիստ արձագանքեց այս պահանջներին:Նա իր երիտասարդ կնոջը ասաց, որ դեմ չէ գույքը բաժանելու, բայց դա վաղուց արդեն գտնվում էր իր երեխաների տիրապետության տակ: Ստացվեց այնպես, որ երիտասարդ կինը միայն կարողացավ կորզել իր ամուսնուց երեխայի ալիմենտը , որը նա վճարում էր իր թոշակից: