Այսօր Armday.am-ի ֆոտոխցիկը Երևանի կենտրոնում ֆիքսել է հայտնի կոլեկցիոներ Ռաֆֆայել Պապյանի՝ RP-1 (Raffael Papian) supercar-ը, որը տևական ժամանակ է շրջում է Երևանի փողոցներում։ Գերշքեղ այս ավտոմեքենան կառուցված է Audi R8 կոնցեպտի վրա, ունի V10 մխոց, շարժիչը՝ Lamborghini և մինչև 750 ձիաուժ:Որտեղից է ավտոմեքենան Այս սուպերքարը համարվում է Raff House-ի հատուկ նախագիծը, որը ստեղծվել է գերմանական հանրահայտ թյունինգային ընկերության՝ Mansory և «Ռեալի Մադրիդ» ֆուտբոլային թիմի մարզիչ՝ Ժոզե Մոուրինյոյի հետ համագործակցության արդյունքում:
Իսկ համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Մադրիդում՝ 2013թ-ի սկզբին։ Արտադրվել է ընդհանուր 11 մեքենա: Ըստ տարբեր տեղեկությունների մեքենայի արժեքը հասնում է 2 միլլիոն դոլարի։ Իսկ թե՞ ինչպես է մեքենան հայտվել Երևանում և արդյո՞ք նրա ղեկին է հենց ինքը Ռաֆֆայել Պապյանը կներկայացնենք հաջորդիվ։Հիշեցնենք, որ Ռաֆֆաել Պապյանը հայտնի կոլեկցիոներ է, ինչպես նաև նա հայտնի է ժամացույցների կոլեկցիոներների աշխարհում: Նրա ամենակարևոր նախագծերից է նաև RAFFHOUSE-ի ստեղծումը, իսկ 2017-ից սկսած
Ռաֆայել Պապյանը բացառապես զբաղվում է իր իսկ սեփական ժամացույցների՝ RaffaelPapian բրենդով: Իսկ հայտնի անկախ ժամագործ Maestro Bernhard Lederer-ը, ով նախկինում Պապյանի հետ միասին նախագծել և ստեղծել է Գագարինի Տուրբիլիոն ժամացույցը, ինչպես նաև Al-Noor Tourbillion-ը, RaffaelPapian բրենդի ժամացույցների մեխանիզմների որակի ամբողջ պատասխանատվությունը վերցնում է իր վրա: Նրա անունը դրոշմվում է RaffaelPapian բրենդի ժամացույցների հակառակ կողմում `որպես շվեյցարական որակի հստակ նշան: