Սիրահարվել եմ խնամուս, ուզում ենք իրար հետ ապրենք, մենակ մի բան կա. Շա՞տ սխալ արարք եմ գործում

Տղայիս կյանքիցս շատ եմ սիրում, բայց բաներ կան, որ կառավարելի չեն, ստացվում են մեր կամքից անկախ: Երեխայիս մենակ եմ մեծացրել. Ամուսինս թողել- գնացել է սիրուհու մոտ:

Բայց դե չեմ չարացել աշխարհի հանդեպ: Եկավ երեխուս ամուսնանալու պահը, շատ ուրախ էի, բայց երբ որ ծանոթացա հարսիս ծնողների հետ, մեջս մի բան կատարվեց:Բանն այն է, որ առաջին հայացքից սիրահարվեցի հրասիս հորը: Նրան հետո ասացի այդ մասին ու նա էլ հաստատեց, որ առաջին հայացքից ես էլ նրան եմ դուր եկել: Հիմա մի խոսքով միասին ենք, թեև՝ բոլորից գաղտնի:

Նաև միասին ապրելու մտքեր ունենք, որոնք ցանկանում ենք իրագործել:Հիմա չգիտենք՝ ոնց անենք, ոնց ասենք ընտանիքներին, ոնց սիրելիս բաժանվի կնոջից ու գա, հետս ապրի: Բացի էդ էլ, մի հարց կա. Տղուցս եմ վախում: Մտածում եմ՝ մի բան կանի, որ իմանա՝ պատվի հետ եմ խաղացել: Չգիտեմ ինչ անեմ, սիրահարվել եմ մինչև ականջներիս ծայրը: