Մամաներ, ձեր աղջիկներին մի քիչ գործ անել սովորացրեք, որ չգնան կիսուրի գլխին պա տիժ դառնան, իմ հարսը սկի անկողին հավաքել ու աման լվալ չգիտեր, մինչև սովորացրի, հոգիս դուրս եկավ

Խոսքս ուզում եմ ուղղել աղջիկներ մեծացնող մամաներին: Ձեր աղջիկներին գործ անել սովորացրեք, չեմ ասում միանգամից խաշ եփեն ու զակատ անեն, բայց գոնե տարրական բաները պիտի անել իմանան: Ասենք կիսուրի հետ չեն ապրում, ի՞նչ են անելու: Շատ զայ րա ցած եմ հարսիս վրա, ավելի ճիշտ իրա մոր վրա: Շատ եմ սիրում իմ հարսին, իմ աղջկա պես, շատ լավ մարդա, բայց ոչ մի բան անել չգիտի:

Չեմ հասկանում, դրա մերը ինչ ա արել սաղ կյանքը, որ ոչ մի բան չի սովորացրել: Լավ, չի մտածե՞լ, որ աղջիկը ամուսնանալու ա, ընտանիք, երեխայա ունենալու: Ասենք առանձին էին ապրելու, պիտի փոշու ու կեղտի մեջ ապրեի՞ն: Աման լվանալ չգիտեր, անկողին հավաքել չգիտեր, նույնիսկ ձվածեղ սարքել չգիտեր: Մի օր մենակ էին մնացել, տղես սոված էր մնացել, տունն էլ՝ կեղտոտ:

Չեմ ուզում շատ կոպիտ նկատողություն անեմ, չեմ ուզում հարսիս սիր տը կոտրեմ, բայց իրա մոր վրա եմ ջղա յնա նում: Կամաց-կամաց սկսեցի սովորացնել, չեմ ասի, որ սիրով ա անում, բայց անում ա, էշը ցեխից հանում ա: Մտածում եմ, բա որ երեխա ունենան, ի՞նչ կլինի իրանց հալը: Մի նեղացեք, ուղղակի սովորացրեք, հենց ձեր աղջիկների օգտի համար: