Տղես սովորում ա հինգերորդ դասարանում: Առաջ լավ էր սովորում, հատկապես անգլերենը, միշտ բարձր գնահատականներ էր ստանում: Ես էլ միշտ հպարտանում էի: Բայց հիմա ինչքան աշխատում ա, սովորում ա, բարձր գնահատական չի ստանում: Ամեն իրիկուն դասերը ստուգում եմ, ըտենց օր չկա, որ տնային հանձնարարությունները չանի: Առաջ սիրով էր սովորում: Բայց հիմա, որ բարձր գնահատական չի ստանում, չի ուզում սովորի:
Ես ասում եմ, որ գնահատականը էական չի, կարևորը գիտելիքնա: Բայց զգում եմ, որ կոտրվել ա: Ասում ա, դասատուն ինձ չի սիրում ու չի դնում բարձր գնահատական: Որոշեցի գնամ տեսնեմ դասատուին, հասկանամ, ինչումն ա խնդիրը: Գնացի դպրոց, դասղեկի հետ խոսացի, կանչեց անգլերենի դասատուին: Հարցրի ինչն ա պատճառը, որ տղես բարձր գնահատական չի ստանում: Դասատուն էլ ասեց. Թող գա մոտս պարապի, համ լավ կսովորի, համ էլ բարձր գնահատական կստանա:
Ասեցի, որ կմտածեմ: Խոսեցի մյուս ծնողների հետ: Նրանցից մի քանիսը բարձր դասարանում երեխաներ ունեին, ու խորհուրդ չտվեցին էդ դասատուի մոտ պարապելու տալ երեխային: Ասեցին, որ պարապելու ընթացքում բարձր գնահատականեր ա դնում, իսկ երբ էլ չեն պարապում, գնահատականները նորից իջնում են: Ես հասկացա, որ իմ երեխային նկարած գնահատականներ պետք չեն: Ու մի բան չեմ հասկանում, եթե սովորում են դպրոցում, էլ ինչու՞ պետք է լրացուցիչ պարապեն: