Բարի օր: Ցանկանում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել ավտովբուսի վարորդին ու նրա ղեկավարությանը: Երեկ ժամը 15:00-ին վերադառնում էի հայրական տնից։ Ես 9 ամսական հղի եմ և այսօր առաջին անգամ հանդիպեցի վարորդի կողմից նման բարության, պրոֆեսիոնալիզմի և մարդասիրության։ Վարորդը խնդրեց բոլորին ճանապարհ տալ ինձ: Նա բարձրածոսով ասաց. Ճանապարհ տվեք հ ղի կնոջը և անմիջապես տեղ ազատեք, որպեսզի նա հարմար գտեղավորվի:
Ի զարմանս ինձ, բոլոր ուղևորները սիրով ճանապարհ տվեցին ու մի քանիսը միաժամանակ զիջեցին ինձ իրենց տեղը: Փոստի մոտ գտնվող կանգառում երեխան ձեռքին, մանկասայլակով մի կին փորձում էր ավոտբուս բարձրանալ: Վարորդը վեր կացավ տեղից և օգնության ձեռքք մեկնեց կնոջը: Մի քանի ուղևոր միացան նրանց: Սա իսկապես ապշեցրեց ինձ:
Ինձ մի պահ թվաց ես երազում եմ: Միթե՞ մեր իրականության մեջ նման վարորդներ կան: Այնքան հաճելի էր, երբ բոլորը ցանկանում էին օգնել ինչ որ մեկին: Եթե այս գրառումը կարդում են բոլոր վարորդներին, կամ նրա հարազատներին, ապա ուզում եմ մաղթել նրան քաջառողջություն, մնալ նույնքան բարի և մարդասեր և խմել։ Անկեղծ երախտագիտություն և հարգանք: