Ես ու Սաքոն դեռ դպրոցից սիրում էինք իրար: Չնայած դրա մասին իրար ոչ մի բան չէինք ասել: Բայց բոլորը զգում էին: Մեր դասարանի Վարսիկն էլ էր սիրահարված Սաքոյին, բայց Սաքոն իրա վրա ուշադրություն չէր դարձնում: Վարսիկը մեր դպրոցի ամենասիրուն աղջիկն էր, հարուստ ծնողներ ուներ: Բոլոր տղաները վազում էին հետևից, բացի Սաքոյից: Մեր վիպուսկնոյի օրը Սաքոն խոստովանեց, որ սիրում աա ինձ ու բոլորի ներկայությամբ: Վարսիկը քիչ մնաց նա խանձից պայթեր:
Հետո մենք իրար հետ ընդունվեցինք համալսարան, նույն կուրսում էինք: Վարսիկն էլ էր մեր հետ նույն կուրսում: Մի օր կուրսով քեֆի էինք գնացել: Կուրսի տղերքից մեկը կողքերս շատ էր պտտվում: Մի պահ Սաքոն չերևաց, էդ պահին էդ կուրսեցի տղեն ինձ գրկեց, ուզում էր համբուրեր: Վարսիկը կանչեց Սաքոյին ու մեծ կռիվ էղավ: Վարսիկը Սաքոյին ասեց. Ինչի՞ ես կռիվ անում, քո ընկերուհին էր թռել իրա գիրկը:
Էդ օրվանից հետո Սաքոն էլ չէր ուզում դեմքիս նայեր: Հետո իմացա, որ Վարսիկի հետ են հանդիպում: Ես թողեցի գնացի գյուղ: Իրանք ամուսնացան: Բայց մի տարի հետո բաժանվեցին: Սաքոն, թեև ուշացումով, իմացել էր, որ Վարսիկն էր կուրսեցի տղուն փող տվել ու ասել, որ նման բան անի: Սաքոն թքեց Վարսիկի վրա ու եկավ իմ մոտ, ներողություն խնդրեց: Բայց ես չներեցի: Հենց այդ անվստահության պատճառով մեկ երջանիկ զույգի փոխարեն երկու մենակություն ձևավորվեց։