Տաղանդավոր հումորիստ Եվգենի Պետրոսյանին ճանաչում է յուրաքանչյուրը։ Սակայն նրա աղջկան՝ Վիկտորինային, չնայած հոր ճանաչվածությանը, շատերը երբեք չեն տեսել: Եվ դա զարմանալի չէ, քանի որ կինը վարում է ոչ հրապարակային ապրելակերպ, եւ նույնիսկ ապրում է Ռուսաստանի սահմաններից դուրս:Ավարտելով Մոսկվայի պետական համալսարանը կարմիր դիպլոմով, Վիկտորինան մեկնել է ԱՄՆ, որտեղ եւ ապրում է մինչ օրս:
Այսօր Պետրոսյանի ժառանգն ամուսնացած է ամերիկացի ազդեցիկ գործարարի հետ,որի հետ միասին դաստիարակում է երկու որդիներին՝ Անդրեյին և Մարկին։Ամերիկայում կինը հայտնի է որպես հեռուստատեսային պրոդյուսեր, սերիալների հեղինակ եւ ամերիկյան թանգարանների ասոցիացիայի անդամ:Հայտնի երգիծաբան Եվգենի Պետրոսյանը վերջերս ինսթագրամյան իր էջում մանկության տարիների լուսանկար էր հրապարակել, որում նա մոր հետ է։ Լուսանկարին կից Պետրոսյանը շնորհավորել էր մորը մայրերի տոնի կապակցությամբ (երեկ Ռուսաստանում նշում էին մայրերի տոնը)։
«Երբ ես փոքր էի՝ 6 տարեկան էի, մորս հետ կինո էինք հաճախում։ Հիշում եմ, մենք ինչ-որ բան էինք քննարկում եւ հանկարճ նա տխուր ասաց․ «Կանցնե տարիներ, դու կմեծանաս, իսկ ինձ չես․․․Դու կհիշե՞ս ինձ: Ես լաց եղա։ Այդ ինչպե՞ս։ Մայրս չի՞ լինի։ Անցավ հիսուն եւ ավել տարի, ինչ մայրս ողջ չէ եւ երեւի ամեն օր ես նրան հիշում եմ», — մեկնաբանել էր լուսանակարը ՊետրոսյանՀայտնի արտիստը նաեւ հիշել էր մայրերի մասին հայկական ասացվածքը․ «Հայկական ասացվածքն ասում է․ «Եթե մորդ համար ձվածեղ անես ձեռքերդ մեջ եւ նվիրես նրան, միեւնույն է դու պարտք ես նրան», — գրել էր Պետրոսյանը՝ դիմելով իր հետեւորդներին խնդրանքով, որ հաճախ հիշեն իրենց ծնողներին եւ շնորհակալ լինեն։