Էս մի շաբաթ կլինի տղուս զոքանչը եկելա տղուս տուն ու չի գնում: Ինձ դուր չի գալիս, ինչի՞ պիտի իմ տղեն աշխատի զոքանչը ուտի- խմի իմ տղու աշխատածը: Հարսս գիտի, որ շան օյին եմ դնելու գլխին, հենց մերը գնա: Մեր ու աղջիկ նստել են տղուս վզին: Էրեկ գնացի, տեսնեմ մեր ու աղջիկ սեղանը գցել են ու նստած վայելում են:
Իմ տղեն գնա, չարչարվի, որ կնիկն ու մերը ուտեն: Մտա ներս, հարսս հայացքիցս հասկացավ, որ դուրս չեկավ: Ասեցի. Լավ էլ վայելում եք: Հարսիս մերն էլ ասում ա. — Դե հա, ապրի փեսես, բերում, լցնում ա: Մի կես ժամ նստեցի ու թողեցի դուրս եկա: Գնացի ուղիղ աղջկաս տուն, բողոքեցի: Աղջիկս ասեց.
— Մամ ջան, էդ էլ իրա մամանա, գյուղիցա եկել, իրանք շուտ-շուտ չեն տեսնվում: Ուզու՞մ ես դու էլ արի իմ տանը մնա մի քանի օր: Ասեցի. Փեսեն ովա՞, որ գնամ իրա տանը մնամ: Հա բա ճիշտ եմ ասում, փեսեն ովա՞, որ գնամ իրա տանը մնամ, ինքն էլ իմ վրա մունաթ գա: Թքած ունեմ փեսու վրա էլ, իրա տան վրա էլ: