Մեր հարևաններից մեկի հարսը էս քանի տարիա սկեսուրի հետ ա մնացել ու ապրում 1 երեխա էլ ունի, իսկ ամուսինսը արդեն 7-8 տարիա Ռուսաստանա ու նույնիսկ էնտեղ ընտանիքա կազմել ու ասելա ինձ մոռացեք․ զարմանում էինք, թե ինչիա էտ աղջիկը էսքան ժամանակ նստել սկեսուրի կողքը, իսկ պատճառն իմանալուց հետո բոլորը սկսեցին ուրիշ աչքով նայել հարսին։
Մեր թաղում մի հարևան ունենք, ով արդեն 7-8 տարիա հարսի հետ մենակ ա ապրում մի թոռան հետ։ Գիտենք, որ ամուսինը մա հացած ա, տղեն էլ արդեն 8 տարիա Ռուսաստան ա։ Պարզվումա ընդեղ ընտանիք ունի արդեն ու ասելա որ հետ չի գալու, իրան մոռանան։ Դե միակ ընտանիքը չի որ էս ճակատագիրն ունի։
Զարմանում էինք մենակ, որ հարսը իրա երեխու հետ շարունակումա մնա սկեսուրի տանը, էն դեպքում, որ ծնողները քանի անգամ ասել են արի քո տունը ապրի հնարավորություն կստեղծենք։ Էս քանի տարիա սկեսուրի հետա ու իրար հետ ահավոր լավ են։ Կողքից նայում էինք ու ասում, որ մի քիչ գլխի հետ խնդիրներ ունի, որ ինքնասիրություն չունի, էդքանից հետո մնումա էտ տանը։
Մի օր, որ իմացանք պատճառը, թե ինչիա մնացել կիսուրի հետ բոլորի վերաբերմունքը հարսի հանդեպ փոխվեց ու սկսեցին ուրիշ աչքով նայել էտ աղջկան։ Պարզվումա սկեսուրը հի վանդ կինա ու էս աղջկա խիղճը ուղղակի չի տանում թողնի գնա ու մենակ թողնի սկեսուրին։ Ուրիշ հարազատ ու երեխա չունի։ Չի ուզում ոչ թոռից կտրի, ոչ էլ խնամքից զրկի։ Վստահ եմ ամեն հարս չէր, որ նման բան կաներ, իսկ էս աղջիկը արելա ու հարգանքի ա արժանի։