Դեմքի սպիտակ կողմ: Համառ, ամուր բնավորություն ունեք: Սկզբունքների ու կանոնների մարդ եք: Չեք փոխում ձեր որոշումները: Ներում եք մարդկանց: Վստահում եք ձեր մտքերին ու եզրակացություններին: Ձեզ համար կարևոր են փաստերը: Սուտը չեք ընդունում:
Փակ մարդ եք, չեք սիրում ապացուցել, բացատրել: Պահանջկոտ եք մարդկանց նկատմամբ, ինքներդ ձեր հանդեպ քննադատական մոտեցում չունեք: Հավանություն եք տալիս ձեր գործողություններին, բառերին ու քայլերին: Նախքան որևէ բան անելն առաջին հերթին մտածում եք՝ արդյո՞ք դա հարկավոր է ձեզ, և ի՞նչ հետևանքներ կունենան ձեր գործողությունները:
Դեմքի սև կողմ: Ուշադիր եք, ճկուն: Գերադասում եք հետևել մարդկանց: Գրեթե միշտ համառորեն քայլում եք նպատակներին հասնելու ճանապարհով: Ձեզ համար կանոններ չկան, բարոյական սկզբունքներն այնքան էլ չեն հետաքրքրում ձեզ: Հիշում եք ձեր սխալները, առանց լուրջ կորուստների դուրս եք գալիս ծայրահեղ վիճակներից: Սիրում եք էմոցիաներ, ուժեղ զգացմունքներ:
Կրքոտ եք: Ձեզ դուր է գալիս ապրել՝ ընդունելով ամենը, ինչ տալիս է աշխարհը: Հասկանում ու գնահատում եք գեղեցկությունը: Պատրաստ եք որևէ բան կամ որևէ մեկին զոհաբերել՝ ավելին ստանալու համար: Հետաքրքիր, գրավիչ մարդ եք:
Սև-սպիտակ դեմք: Հավասարակշռված մարդ եք, ով չի դատում մարդկանց: Հասկանում եք, որ ամեն բան իր ժամանակն ունի, որ տարբեր մարդկանցից կարելի է տարբեր արդյունքներ ստանալ տարբեր ժամանակներում: Շփվող եք, սոցիալական: Օգնում եք մարդկանց, եթե դա ձեզ շատ չի ծանրաբեռնում:Կարողանում եք լավ աշխատել և հանգստանալ: Դեպրեսիայի մեջ քիչ եք հայտնվում, ապատիա գրեթե չեք ունենում: Կարողանում եք վերահսկել զգացմունքներն ու էմոցիաները: Հանգիստ մարդ եք, ինքներդ ձեզ հետ ներդաշնակ եք: