Արդեն ծեր եմ։ Դժվարությամբ եմ տեղաշարժվում, ինքնուրույն արդեն շատ բան չեմ կարողանում անել ու ստիպված դիմում եմ հարսիս ու թոռներիս օգնությանը։ Տեսնում եմ, որ հարսիս դուրը չի գալիս ու հա դժգոհ ա իմ ներկայությունից, բայց դե ինչ անեմ, հո ես չեմ ուզում իրանց նեղություն տամ։ Ճիշտ են ասում, որ ծերությունը լավ բան չի, մանավանդ որ ոտ ու ձեռից ընկնում ես։ Բայց երեկ շատ եմ նե ղվել։ Սենյակում քնած էի, հասս ու տղաս էլ խոհանոցում էին։
Վեր կացա, որ գնամ մի բան ուտեմ, պատահաբար լսեցի, թե ոնց ա հարսս տղայիս բո ղոքում, որ ես իր համար բեռ եմ ու ինքը հոգնել ա իմ նազ ու տուզը քաշելուց։ Որ ինքն էլ ա ուզում հանգիստ ապրի ու ծերի դարդ չքաշի։ Շատ նեղվեցի, շատ լացեցի ու ինձ ավելորդ զգացի էդ տան մեջ։Նեղվա ծությունս հենց անցավ, մտածեցի ու որոշեցի անելիքս, տղուս ու իրան էլ կանչեցի հետները խոսացի։ Ասեցի՝ աղջիկ ջան ես լսել եմ քո ասածները ու շատ լավ տեսնում եմ, թե դու ոնց ես ինձ վերաբերվում։ Ոչ քեզ քննադա տում եմ, ոչ էլ նեղանում եմ, ուզում ես քո համար հանգիստ ապրես։
Ես դեմ չեմ, գնացեք ապրեք, ես իմ տնից տեղ չեմ կարա գնամ։ Փառք Աստծո փողի խնդիր չունենք, աղջիկս Ամերիկայից ամեն ամիս փողն ուղարկում ա, ամբողջ ընտանիքով ըստ պահանջի ապրում ենք, մեկին կվարձեմ, փող կտամ, կգա ինձ տիրություն կանի, հետս մարդավարի կշփվի, քիթ ու մռութ էլ չի անի։ Դուք էլ եթե ուզում եք գնացեք առանձին ապրեք, ես ձեզնից չեմ նեղ անում։ Հարսս ծպտուն չահեց ու շատ լավ գիտի, որ առանձին ապրելու հնար չունեն, սովամա հ կլինեն, որովհետև իրենց իմ աղջիկն ա պահում։ Ձենը կտրեց, ժպիտը դեմքին գնաց խոհանոց, սուրճ դրեց բերեց, թե բա՝ մամ ջան լավ անցած լինի, նեղ ված էի մի երկու բան ասել եմ, արի սուրճ խմենք։