Իմ սրտի առաջինը.Մարիամ Ալեքսանյանի նախկին նշանածը նոր սիրելի ունի. ԲԱՑԱՌԻԿ ԼՈւՍԱՆԿԱՐ

2021 թվականին ակտիվորեն լուրեր էին շրջանառվում, որ դերասան Գոռ Համբարձումյանն ու դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը բաժանվել են, սակայն նրանք խուսափում էին այս թեմայի շուրջ որևէ մեկնաբանություն տալուց: Միայն կարճ ժամանակ անց Մարիամը խոստովանեց: Նա հարցուպատասխան էր կազմակերպել իր ինստագրամյան էջում, որի ժամանակ արդյոք նշանված է հարցին պատասխանել էր՝ ոչ: Զույգի բաժանումը երկար քննարկվեց համացանցում, սակայն կարճ ժամանակ անց, պարզվում է, նրանք յուրաքանչյուրն էլ դասավորել են իրենց անձնական կյանքը:

Այն, որ Մարիամը նոր սիրելի ունի, StarNews-ը պատմել էր օրեր առաջ: Դե իսկ Գոռը երեկ նոր լուսանկար է հրապարակել, որտեղ նա ինչ որ աղջկա գրկում է: Հետաքրքիրն այն է, որ Գոռը դեռևս փակ է պահում աղջկա դեմքը` պահելով ինտրիգը: Գոռը լուսանկարին կցել է Արա Մարտիրոսյանի «Моя» երգը: Նշենք, որ ավելի վաղ նաև Գոռին սիրավեպ էին վերագրում բլոգեր Մագայի հետ: Հավելենք, որ Գոռն ու Մարիամը շարունակում են իրենց շփումը`որպես ընկերներ:

Նյութի Աղբյուրը