Միայնակ տատիկը նստել էր ճանապարհի եզրին և թաշկինակներ էր վաճառում։ Մեքենաները մեծ արագությամբ էին շարժվում։ Այս օրերի ընթացքում նա ոչինչ չի վաստակել։ Կինը ծանր հառաչեց. Սառը քամի փչեց, բայց նա տեղից չշարժվեց, միայն թեթև թիկնոցի մեջ ավելի ամուր փաթաթվեց։ Մի թանկարժեք մեքենա կանգնեց ու մի տղամարդ դուրս եկավ՝ թանկարժեք կոստյումը հագին:
Կլիներ մոտ քառասուն տարեկան: Նա նայեց տատիկի ապրանքներին և իմանալով գինը ասաց. — Բայց սա ձեռագործ է: Ինչու՞ այդքան էժան: Տատիկը տխուր հառաչեց. — Ես ջրի գնով եմ տալիս, որ կարողանամ մի կերպ սնվեմ: -Դե ուրեմն ամեն ինչ գնում եմ, բայց ոչ քո նշած գնով, այլ երեք անգամ ավելի թանկ։ Կնվիրեմ ընկերներիս և գործընկերներիս: Տատիկը սա չէր սպասում, ուրախությունից արցունքներ հոսեցին։
— Շնորհակալ եմ բալա ջան: Տղամարդը մեքենայով տատիկին տուն տարավ: Ճանապարհին տատիկը պատմեց իր միայնակ գոյության մասին։ Այդ օրվանից հետո նա սկսեց հաճախակի այցելել նրան՝ իր հետ ուտելիք և հագուստ բերելով։ Կինը չուներ իր երեխաներ, և հարազատի պեսսկսեցվերաբերվել այդ տամարդուն: Միշտ շնորհակալություն էր հայտնում ու աչքերից հոսում էին արցունքները: