Մեր տղեն չորս տարեկան էր, երբ կինս մա հացավ: Արդեն երեք տարի է՝ ես ու տղաս միասին ենք ապրում։ Առաջին տարին շատ դժ վար էր առանց կնոջս. Ես էլ, տղաս էլ շատ էինք կարոտում նրան։ Որդուն հատկապես պակասում էր մայրական սերն ու ջերմությունը։ Ամեն կողմից ինձ խորհուրդ էին տալիս կրկին ամուսնանալ, ասում էին. երեխուն մերա պետք, քեզ էլ՝ կին: Իսկապեսշատ դժ վար էր մեզ համար: Սկսեցի մտածել էդ ուղղությամբ: Մի օր էլ ծանոթացա մի աղջկա հետ: Սկսեցինք հանդիպել:
Ես որոշեցի կիսվել մորս հետ: Նա ասաց, որ ճիշտ կլինի, եթե նրան առաջարկություն անեմ: Բերեցի մեր տուն ծանոթացրի մորս ու որդուս հետ: Նա իր հերթին նշել է, որ երկու տարի է, ինչ ամուսնացած է եղել, հետո բաժանվել է, երեխաներ չունի։ Երբեմն գիշերում էր մեր տանը, ես ինձ լավ էի զգում, երբ արթնանում էի այն կնոջ կողքին, ում սիրում էի: Ինձ թվում էր ամեն ինչ լավ է ընթանում ու ամուսնության առաջարկություն արեցի: Սպասում էի դրական պատասխանի:
Բայց կարճ ու կոնկրետ ասեց. Տղուդ կտանես մանկատուն, մորդէլ ՝ ծերանոց, նոր կգաս ինձ ամուսնության առաջարկություն կանես: Ես չեմ ուզում մորդ ու տղուդ դայակություն անեմ: Գլխիս ասեսեռման ջուր լցրին: Իմ առաջ կարծես անծանոթ մեկն էր: Հաջողություն մաղթեցի ու հեռացա: Եսիմ երեխայիցու մորից երբեք չեմ հրաժարվի հանուն ինչ որ կնոջ: Քայլում էի ու հիշում կնոջս: Ինչու՞ այսպես ստացվեց: Ինչու՞ նա այդքան շուտ հե ռացավ կյանքից: Ես հասկացա, որ նա անփոխարինելի է: Н