Ես հանձնեցի նախագիծը և մի ամսով արձակուրդ ստացա վճարովի: Վերջապես ազատ ժամանակ ունեի տան ու սիրելի տղամարդու մասին հոգ տանելու համար։ Հասա տուն, ուզում էի համեղ բան պատրաստել ամուսնուս համար: Ամուսինս զարմացավ՝ տեսնելով ինձ տանը: — Կնի՞կ, էս ոնցա՞ շուտ ես եկել: — Չես հավատա, բայց գործազուրկ եմ, — որոշեցի կատակել, նրա արձագանքը ստուգելու համար: Ամուսինս գունատվեց: — Հիմա նոր աշխատանք ես գտնելու՞:
— Չէ, մի քանի ամիս կհանգստանամ: Ամուսինս մտքերի մեջ ընկավ, տրամադրությունն ընկավ: Նույնիսկ ճաշը լրիվ չկերավ: Ափսեն հետ հրեց ու գնաց ննջարան: Ինձ դուր չեկավ նրա պահվածքը: Սկսեց զանգել, իմ համար աշխատանք էր փնտրում: Մի քիչ մտածեցի ու հասկացա: Նախկինում նա իր գումարը ծախսում էր միայն իր վրա, իսկ իմ աշխատավարձն օգտագործում էր մեքենայի վարկը մարելու, սնունդ գնելու համար,
համ էլ վճարում էի կոմունալ ծախսերը։ Հիմա ամեն ինչ ընկավ իր վրա: Դրա համար էլ ամեն կերպ ուզում էր իմ համար աշխատանք գտներ: Օրերն անցնում էին, ու ամուսինս տան համար ոչինչ չէր գնում, սառնարանը դատարկվեց: Երբ նրանից փող ուզեցի գնումների համար, ասեց, որ աշխատավարձը լրիվ ծախսել ա, իրա համար ժամացույց ու նոր կոշիկներ ա պատվիրել: Ես հավաքեցի իրերս ու հեռացա։