Բարեկամներս ինձնից երես են թեքել. օր ծերության մնացել եմ լքված ու մենակ. Տեսեք որն ա պատճառը

Երբեմնի հարուստ Անոյից բան չի մնացել: Տարիներ առաջ ես ամեն ինչ ունեի՝ տուն, տեղ, փող, շրջապատ, բարեկամություն, էսօր ես ոչ մի բան չունեմ: Բոլորը երես են թեքել ինձնից, ու պատճառը ոչ թե էն ա, որ ես վատն եմ ու փոխվել եմ, կամ մեկին վա տություն եմ արել, այլ այն է, որ ես այլևս փող չունեմ: Տղաս պատմությունների մեջ ընկավ, պարտքերի տակ ընկավ ու նենց վիճակ էր, որ կամ պիտի ամեն ինչ տայինք պարտատերերին ու փրկվեիքն, կամ էլ մեր հետ չգիտեմ ինչ կանեին:

Ինչ ունեիքն ծախեցինք ու տվեցինք դրանց, մնացինք առանց գռոշի: Եկանք մեր գյուղի բլբլված տանն ապրելու, որը իմ հորական տունն էր ու այնտեղ մարդ չի ապրում: Շրջապատս կամաց-կամաց երես թեքեց ինձնից ու իմ ընտանիքից, ում զանգում էի՝ չէին պատասխանում, անդադար ցրում էին, երբ ասում էի հանդիպենք:

Բարեկամներս էլ սկսեցին ինձնից ու իմ ընտանիքից բամբասել, որոնք գալիս ինձ հասնում էին: Մնացել ենք ես ու տղայիս ընտանիքը, որ բոլորից կտրված ապրում ենք ծայրահեղ չքավորության մեջ: Տղաս ծանր վիճակում ա, չի կարողանում իրեն ներել, որ իր պատճառով ամեն ինչ կորցրել ենք, հարսս էլ արցունքն աչքերին ման ա գալիս, ես էլ գժվում եմ էս ամեն ինչի մեջ ու հասկանում եմ, թե ինչ փուչ էր ամեն ինչ: Պարզվում ա՝ ես ոչ բարեկամ ունեմ, ոչ էլ սրտացավ մարդիկ: Նրանք կային այնքան ժամանակ քանի դեռ ես փող ունի:

Նյութի Աղբյուրը