Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի կազմվածքը տարիներ շարունակ հիացմունքի է արժանանում։ Մինչ շատերը փորձում են կռահել 40-ամյա դերասանուհու սլացիկության ու հմայքի գաղտնիքը,
Նազենին դեմ չէ անձամբ «օգնո ւթյան ձեռք մեկնել»։ Հմայիչ հաղորդավարուհին ինստագրամյան իր էջում կիսվել է 7 կետով, որոնք, նրա խոսքով, կօգնեն չգի րանալ։ Պետք է ուտել ամեն բան․ «Բոլոր հոգ եբանները նշում են, որ «գ իրությունը» նախ ուղեղից է, ինչպես, որ ամեն բան մեր օրգա նիզմում՝ յուրաքանչյուր շե ղում կամ հի վանդություն: Ուրեմն պետք է ուտել ամեն բան»,-գրել է Նազենին։ Բայց․․․ «․․․բայց Քիչ չափաբաժնով, եթե տվյալ սննդամթերքը ծանրացնում է ձեր օրգան իզմը»։
Հետեւել սր տի ուզածին․ Հաղորդավարուհին հավելել է՝ ««Սի րտս ուզում է» արտահայտությունը 100% աշխատում է, ուրեմն ինչ-որ կոնկրետ ուտելիքի կամ միկրոօրգա նիզմների կարիք ունեք, եթե ուզում եք այս կամ այն մթերքը…»։ Բացի օգտակարից, նաեւ՝ համեղ․ «Բացի օգտակարից, մթերքն իրոք պիտի համեղ ուտեք, որ յուրացվի ամբողջությամբ ու կարեւորը՝ ուղեղով էլ հագենաք»: Զբաղեցրեք ուղեղն օգտակար բաներով․ «Ոչ թե զսպեք ձեզ՝ «մի կերպ» չուտելով, այլ զբաղեցրեք ուղեղը այլ օգտակար բաներով, որ հենց այնպես ու անընդհատ մի բան չուտեք:
Ժամանակին սեղանից վեր կենալը կարեւոր է․ ««Չի կարելի», «Մի կեր», «Չանես», «Չի մարսվում»…․Մի խոսքով՝ այս անհամար «չ»-երը միայն վնասում են մեզ․ ավելի լավ է շեղվել դրականով: Բայց անընդհատ ուտելով էլ, հաստատ, ոչ օգտակար գործ, ոչ էլ՝ օրգանիզմին լավություն կանեք։ Զուսպ, կիրթ ուտելն ու ժամանակին սեղանից վեր կենալը շատ կարեւոր է»: Դանդաղ ծամել Դանդաղ ծամել, չնայել YouTube-յան հոլովակներ, ֆիլմ կամ այլ բաներ՝ սա դերասանուհու եզրափակիչ խորհուրդն է․ «Ուտելու ընթացքում ու վերջին պատառը վերցնելուց առաջ մի պահ դադար տալ։ Ուղեղին ավելի ուշ է հասնում մեր հագեցած լինելու փաստը…»,-գրել է նա։
Դերասանուհին, սակայն, հավելել է, որ, առհասարակ, սիրում է, «երբ լավ մարդիկ մի քիչ թմբլիկ են լինում»։ Նազենին նաեւ տեղեկաղրել է, որ երբեք դիե տաների չի հետեւում ու «կատեգորիկ չի հավատում» դետ ոքս կոչվող ծրագրերին։ «Մարդն իրեն, իր օրգ անիզմն ու իր հոգին լիարժեք պիտի ճանաչի, ու փորձի կառավարել, նախ, ինքնուրույն»: Իր հետեւորդներին Նազենին հիշեցրել է՝ «Որեւէ դրսեւորմամբ՝ ձեր արտաքինը յուրահատուկ է ու բացառիկ՝ ինչպես Աստծո ստեղծած ամեն էակինը։ Իսկ պահի տակ մի ամբողջ մատնաքաշ կամ շոկոլադե սալիկ բոլորն էլ ուտում են: Մարդ ենք, երբեմն դա էլ է պետք։ Կարեւորը չմնալ «դրա տակ»»: