Փեսես մոր ներկայությամբ ինձ ասեց մամ ջան, խնամիս հելավ սեղանից գնաց, մինչև էսօր թ ույն ա թքում, ասում ա տղուս թուղ թ ու գիր ես արել, աղջկադ քթերից բերրելու եմ

Ես փեսուս հետ շատ լավ հարաբերությունների մեջ եմ: Ջան ասում ենք, ջան լսում ենք: Երկու տարի ա ամուսնացրել եմ աղջկաս, մի օր փեսուս թթու խոսք չեմ ասել, չնայած առիթ էլ չի եղել: Տղուս տեղ ընդունել եմ: Ինքն էլ ինձ ա հարգում: Շնորհակալ եմ Աստծուց ինձ լավ փեսա տալու համար: Բայց նույնը չեմ կարա ասեմ խնամուս համար: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մի օր հավաքույթի ժամանակ փեսես ինձ ասեց մամ ջան:

Խնամիս հելավ սեղանից գնաց, էլ սեղանին մոտիկ չեկավ: Ես ինձ շատ անհարմար զգացի: Չէ որ ես էլ ծնող եմ: Ես շատ ուրախ եմ, որ աղջկաս ամուսինը ինձ հարգանքով ա վերաբերվում: Բայց նրա մոր անտակտությունը չեմ հասկանում: Հաջորդ օրը զանգեցի, ուզում էի խոսել փեսուս մոր հետ, որպեսզի մեր մեջ թշ նա մություն չմնար: Բայց նրա խոսքերից ապ շած մնացի: Ասեց.

Տղուս թուղթ ու գիր ես արել, որ քեզ մամա ասի:Աղջկադ քթից բերելու եմ: Ես նրա հետ վե ճի չբռնվեցի, հանուն իմ դստեր: Ես իմ տանը նստած էի, իսկ աղջիկս այդ տանն էր ապրում: Ես հասկանում էի, որ իմ ասած ամեն բառ կարող է իմ դստեր դեմ լինել: Կանչեցի փեսայիս մեր տուն ու խնդրեցի, այլևս ինձ մամա չասել: Բացատրեցի, որ դա դուր չեկավ իրա մամային ու ինքը պարտավոր ա հարգել իր մորը:Ես դա արեցի հանուն իմ դստեր: