Ճիշտ են ասում, բարեկամի հետ կեր խմի, բայց գործ մի բռնի: Ես չէի պատկերացնում, որ էդ ասվածը իմ մաշկի վրա կզգամ: Քրոջս տղեքը եկան մոտս, թե. Քեռի բեր փող դիր գործի մեջ, իրար հետ բիզնես անենք: Դու մենակ փողը դիր, մնացածը մենք կանենք: Ու սկսեցին սարեր խոստանալ, թե բա հեսա մի վեց ամսից համ էդ փողը կհանենք, համ էլ օգուտ կունենանք: Որոշեցինք մեքենա բերեն վաճառեն: Քիչ թե շատ էդ գործի մեջ կային, ես էլ վստահեցի: Կլորիկ գումար վերցրի հիմնարկից ու տվեցի: Մեքենան բերեցին: Երբ հարցնում էի, թե արդյոք չի վաճառվել մեքենան, ասում էին չէ: Էդ մեկը մի կերպ վաճառվեց, մեկ ուրիշը բերեցին:
Հարցնում եմ, ինչքան օգուտ եղավ, թե բա օգուտ չի եղել, մի բան էլ մինուսով ենք: Մի քանի ամիս սկսեցին ինձ մատների վրա խաղացնել: Անցավ մի տարի, ոչ օգուտը տեսա, ոչ էլ իրանք էին խոսում գործից: Սկսեցին կոպտել, չէին ուզում հետս խոսել: Գումարը հետ պահանջեցի: Ու էդ օրվանից դար ձանք թշ նամիներ: Ամեն հանդիպումը ավարտվում էր կռ վով, վե ճով, նույնիսկ զե նք հանեցին իմ դեմ: Հիմա շատ եմ փոշմանել: Համ փողը կորցրի, համ էլ թշ նամ իներ դառանք քրոջս ու իրա ընտանիքի հետ: Բարեկամի հետ կյանքում գործ չբռնեք: