Մենք ամուսնացանք իմ 25-ամյակին։ Մեծ շքեղ հարսանիք չենք արել, հավաքվել էին մոտիկ հարազատներն ու մոտիկ ընկերները։ Ընկերուհիս մեզ սիրուն նկար նվիրեց: Մեր վարձած բնակարանի տերը խստիվ արգե լում էր պատերին մեխ խփել: Որոշեցի տանել ծնողներիս մոտ ու կախել իմ սենյակում։ Ծնողներս ամառանոցում էին, ես որոշեցի չշեղել նրանց, ինքս գնացի: Փրձում էի բացել դուռը, բայց կողպեքը չէր բացվում: Ես նույնիսկ ստուգեցի՝ արդյո՞ք ճիշտ հարկ եմ բարձրացել։ Ամեն ինչ ճիշտ էր։
Ես զանգեցի հայրիկիս: Մամաս հեռախոսով ինձ հետ շատ կո պիտ խոսեց, ասելով, որ ես արդեն իմ տունը ունեմ, ու իրավունք չունեմ օգտվել ծնողների տնից: Հենց էդ պատճառով էլ փոխել էին կողպեքը: Ավելացրեց, որ այսուհետ ես իրենց տանը հյուր եմ: Ես շատ տխրեցի, քանի որ արժանի չէի նման վերաբերմունքի։ Ես այդ տան աղջիկն եմ, ոչ թե գո ղ։ Սա իմ տունն է, որտեղ ես մեծացել եմ: Իմացա, որ կիսուրս նույնպես պատրաստվում է փոխել կողպեքները։ Չեմ հասկանում, ի՛նչ է կատարվում մեր ծնողների հետ: