Երեխաս արդեն 3 ամսկանա դառնում։ Շատ եմ սիրում փոքրիկիս, հենց սկզբից էլ շատ եմ սիրել։ Բայց հենց հի վանդանոցից եկել եմ տուն, մի քիչ ոտքի եմ կանգնել երեխուն հանձնել եմ սկեսուրիս խնամքին։ Պիտի աշխատեի, որովհետև ամուսինս մենակ չէր կարող բոլոր ծախսերը հոգալ, հատկապես, երբ արդեն երեխա ունենք ու հոգսն ու ծախսն ավելացել ա։
Հեշտ չէր ինձ համար երեխայիս թողնել ու գնալ աշխատանքի ու ժամերով չտեսնել, բայց այլ ելք չունեի։ Սկեսուրս չէր աշխատում, այդ տարիքում ոչ էլ կարող էր աշխատանքն գտնել, ես էլ պիտի աշխատեի ամուսնուս օգնեի։
Շատերը, եթե ոչ բոլորը, ինձ քննադա տում են ու ասում, որ սխ ալ եմ արել, լավ մայր չեմ, երեխաս իմ կարիքն ունի, վաղը մյուս օր ինձ հետ կապված չի լինի, տատիկին կսիրի ու կլսի ինձ չէ։ Ծատ էի նե ղվում էտ խոսակցություններից։ Ինձ նույնիսկ ասում էին, թող ամուսինդ մի քանի տեղ աշխատի, դու քո երեխով եղի։ Ախր ոնց բացատրում էի չէին
հասկանում, որ ամուսինն էլ ռոբոտ չի ախր։ Չգիտեմ ինչի էի սկզբում արդարանում բոլորի մոտ։ Իսկ հետո ուղղակի սկսեցի բերանները փակել ու ասել, որ դա իմ անձնական գործնա ու իմ ընտանիքի, ոչ մեկ իրավունք չունի կարծիք հայտնել, ինձ էլ վատ մայր համարել։ Եթե վատ մայր լինեի ոչ մի բան չէի անի երեխայիս համար ու ուղղակի կնստեի կողքին։ Իսկ ես երեխայիս մասին եմ մտածում։