Քանի դեռ մեր ծնողները ողջ են, մենք չենք պատկերացնում, որ կգա մի օր, որ նրանք էլ չեն լինի ու մենք նրանց ձայնը չենք լսի: Նա ով մայր ա կորցրել, գիտի թե էդ ինչ ցա վա, էդ ինչ դա տարկություն ա, որ ոչ մի բանով երբեք չի լցվի: Չկա ավելի դա ժան բան, քան կարոտը, քան էն բանի գիտակցումը, որ դու էլ չես կարող գրկել ու համբուրել մորդ: Դա մի վե ր քա սրտումդ, որ երբեք չի սպիանում, երբեք չի ապ աքինվում:
Ասում են ժամանակն ամեն ինչ բու ժում ա: Չէ, երբեք մոր կոր ուստը չես կարող թեթև տանել, լինես փոքր, թե մեծ տարիքում, նույնիսկ եթե ինքդ մայր ես, ծնող ես ու նույնիսկ տատիկ ես: Մորդ հիշելիս, մորդ անունը տալուց, մորդ մասին խոսելուց աաչքերդ թրջվում են, շրթունքներդ դողում են: Ամեն օրվա հետ կարոտդ ավելի ա խորանում:
Եթե հանկարծ երազում տեսնում ես մորդ, չես ուզում արթնանալ այդ երազից, ուզում ես մնալ այդ երազում, որ մայրիկիդ հետ լինես: Ես տեսել եմ ինչպես են հաղթանդամ տղամարդիկ մի բուռ դառնում, ցա վից ու վշ տից կծկվում, երբ կորցնում են մորը: Ա՜խ, մամ ջան, ոնց եմ կարոտել ձայնդ, ոնց կուզեի ձեռքերիս մեջ առնեի կնճիռներով պատված ձեռքերդ ու էլ բաց չթողնեի: Մամ ջան: