Մի տարի առաջ տեգրս ամուսնացավ: Տեգորս կինը հարուստի աղջիկա ու կիսուրիցս բռնած սաղ դեմը պարում են, քիչ մնա ոտքերը պաչեն: Սիր տս խառ նում ա դրանց քծնանքից: Հարս եկած օրվանից փորձում ա բոլորի վրա իշխի: Կիսուրիս վրա ընենց ա գոռում, ընենց ա հրա մայում: Բայց կիսուրս ձեն չի հանում: Ինչա թե տղուն լավ գործի ա դրել հարսի հերը, վա խենում ա, որ կհանեն:
Իսկ ինձ, կարամ ասեմ, տան մեջ բանի տեղ չեն դնում, ոնց որ իրանց մոխրոտը լինեմ: Մի բան, որ չեմ հասցնում անեմ, կիսուրս գոռում ա, թե բան ու գործիդ անունն ինչա: Բայց ինքը լավ տեսնում ա, որ առավոտնից իրիկուն մի րոպե չեմ նստում: Ախ եմ անում, որ գիշերը գա, գնամ պառկեմ: Հիմա տեգորս կինը հ ղի ա, կիսուրս ինձ ստիպում ա, որ գնամ իրա տունը մաքրեմ: Ասեցի.
Դուք երկու կոպեկի համար դեմը կապիկություն եք անում, ուզում եք ես էլ դեմը քո ծություն անե՞մ, կյանքում ըտենց բան չի լինի, ինձնից լավը չի, թող իրա տունը ինքը մաքրի, կամ էլ փողով մաքրող բերի: Հետո ինչ, որ իրա հերը հարուստ ա, էդ իմ համար նշանակություն չունի: Կիսուրս սկսեց գո ռալ, ասեցի, ի վրա չգոռաս, գնա էն հարսիդ վրա գոռա: Հերիք եղավ, բոլ եղավ: