Հիպերմարկետներից մեկում նկատել են մի տատիկի, ով, ինչպես հետագայում պարզվեց, արդեն 15 տարի շարունակ ամեն օր գալիս էր խանութ, որպեսզի գրքերի բաժնում կանգնի և գիրք կարդա։
Խանութի ամենահին աշխատակիցներից մեկը նշել է, որ իրենց խանութն արդեն 3 անգամ անուն է փոխել, սակայն տատիկը շարունակում է ամեն օր գալ։ Տատիկի հետ խոսելուց հետո աշխատակիցները պարզում են, որ տատիկը տանը զբաղմունք չունի և օրն ավելի հետաքրքրացնելու համար ամեն օր գալիս է, որպեսզի գիրք կարդա։
Հատուկ տատիկի համար խանութի տնօրինությունը բազմոց է տեղադրել գրքերի բաժնում, որպեսի տարեց կինը կարողանա նստած վիճակում գիրք կարդալ։