Ես հարսիս հենց սկզբից էլ չեմ հավանել, իրա մեջ ինքնահավանություն կա, որ ինձ դուր չի գալիս: Շատ սիրունա ու իրա սիրունությունով վեր-վեր ա թռնում: Բայց շատ անմակարդակ ա ու շատ անկիրթ: Մարդկանց մեջ իրան պահել չգիտի: Իմ գործը չի, ախպորս ընտանիքն ա ու ես իրավունք չունեմ խառնվելու: Թողղ ախպերս մտածի: Բայց էս վերջերս
ախպերս երեք օրով գնաց գործուղման ու ես պատահաբար տեսա հարսիս ուրիշ տղամարդու հետ: Գրկված մտան կաֆե, ես էլ իրանց հետևից գնացի: Մեկ ասեցի ընենց անեմ, որ ինձ տեսնի, մեկ էլ փոշմանեցի, հեռախոսս հանեցի ու նկարեցի: Էն պահին, երբ որ սկսեցին համ բուր վել, քիչ էր մտնում հասնեի, մազերից քաշեի ու գց եի գետնին:
Իրիկունը, ասես ոչ մի բան չէր եղել, եկավ տուն, իբր աշխատանքից հոգնած եկելա: Վրան չեմ կարողանում նայեմ: Հիմա մտածում եմ ախպորս ասեմ թե՞ չէ: Եթե չասեմ կստացվի, որ ախպորս գլխին պոզեր ա դնում, եթե ասեմ, հնարավոր ա, որ բաժանվեն ու դուրս կգա, որ ես քանդեցի ախպորս տունը:
Մտածում եմ, որ մի օր ախպերս ոնց էլ լինի գլխի կընկնի, կամ ուրիշ տեսնողներ կլինեն: Ախր ես չեմ ուզում ախպորս ցա վ պատճառեմ: Բայց և ասելու, և չասելու դեպքում ես շատ ցա վ եմ պատճառում ախպորս: Մի կողմից ուզում եմ, որ էդ լկ տին ստանա իրա արժանի պա տիժը, բայց մյուս կողմից չեմ ուզում խայտառակ լինենք: Ի՞նչ անեմ, չգիտեմ:Որնա՞ ճիշտը: