Ես ու մարդս մեր քաղաքի բնակարանը նվիրեցինք մեր աղջկան ու գնացինք գյուղ: Գյուղում մեր համար ավելի լավա: Մեկ- մեկ գալիս էի քաղաք աղջկաս տեսնելու: Մի անգամ տեսա, որ աղջկաս մոտ ինչ որ տղամարդ կա: Աղջիկս չէր սպասում իմ այցին, հանկարծակիի եկավ: Ես հասկանում եմ, որ աղջիկս արդեն երեխա չէ, նա արդեն 22 տարեկան է և նորմալ է, որ ընկեր ունի։ Խն դիրն այն էր, որ այդ տղամարդը նրանից 15 տարով մեծ էր:
Առաջին հայացքից լավ տպավորություն թողեց այդ տղամարդը, բայց տարիքային տարբերությունը մի քիչ անհանգ ստացում էր: Մեկ ամիս անց աղջիկս ինձ ասեց, որ այդ տղամարդը իրեն ամուսնության առաջարկ է արել, և նա ամուսնանում է։ Մենք փոքր հարսանիք արեցինք: Փեսայի ընտանիքը ինձ ընդհանրապես դուր չեկավ: Չգիտես ինչու, նրանք վստահ էին, որ ես ու ամուսինս պետք է ամեն ինչ անենք մեր հաշվին։
Մի քանի ամիս անց ինձ զանգահարեց ներքևի հարևանն ու ասաց, որ ճիշտ կլինի գնամ ու տեսնեմ, թե ինչպես են ապրում երեխաները։ Երբ այցելեցի նրանց, ցնց վեցի։ Տունը լի էր մարդկանցով և կատուներով։ Բնակարանը վերածվել էր աղ բանոցի, շատ վ ատ հոտ էր գալիս տնից, կահույքը ամոբղջովին կոտրված էր, պաստառները պոկոտված էին: Փեսուս մայրը իրա գերդաստանով տեղավորվել էին այդ բնակարանում, աղջիկս էլ ծառայում էր դրանց:
Ես աղջկաս տարա խոհանոց ու խնդրեցի բացատրել, թե ինչ է կատարվում: Նա խնդրեց ինձ փր կել իրեն ամուսնուց ու նրա ընտանիքից: Դրանց սաղին դռռցրել եմ ու տնից վռնդել եմ: Աղջիկս հիմա փոշմանելա, որ էն ժամանակ ինձ չլսեց: