15 տարեկան էի ու հ ղի ացա, ու մե ղա վորը հերս ու մերս են, ոչ մեկի տենց ծնող չեմ ցանկանում

Հերս ու մերս միշտ էլ թքած են ունեցել իմ վրա, միշտ զբաղված են եղել իրանց հարաբերությունները պարզելով: Ծնվածս օրվանից տեսել եմ ոնց են կռ վում, տանը միշտ վե ճ ու կռ իվ էր, անընդհատ բաժանվում էին ու միանում էին: Հետ բաժանվեցին ու ամեն մեկը զբաղված էր իրա կյանքը դասավորելով: Բայց իմ համար երկուսի կյանքում էլ տեղ չկար: Ես ավելորդ էի: 15 տարեկան էի, որ ծանոթացա 25 տարեկան տղու հետ: Սկսեցինք հանդիպել: Ես գնացի ընկերոջս հետ ապրելու:

Հերս ու մերս սկի չէին հետաքրքրվում, թե ուր եմ, ում հետ եմ ապրում: Ընկերոջս մերն էլ ինձանով հիացած չէր, զգում էի, որ ինձ չի սիրում, բայց գոնե ցույց չէէր տալիս: Մի անգամ ասեց, որ ես փչա ցնում եմ իրա տղու կյանքը: Մի օր էլ պարզեցի, որ հ ղի եմ: Մեր ու տղա ինձ դուրս արեցին: Ես մնացի փողոցում: Սկսւցի մուր աց կանություն անել: Բա ինչ անեի: Սոված, անտուն ու հ ղի:

Ուտել էի ուզում, գիշերները քնում էի որտեղ պատահեր: Մի օր պատահական ինձ տեսավ էդ տղու տատին: Մի քանի անգամ տեսել էի: Պատմեցի իրան, որ ինձ դուրս են արել, երբ իմացել են հ ղի եմ: Ասեց, որ լավ գիտի, թե դրանք՝ մեր ու տղա ինչ մարդիկ են: ԻՆձ շատ օգնեց: Տարավ իրա տուն,օգնեց աշխատանքի հարցում: Ընկերուհու սրճարանում աշխատանքի դասավորեց: Առ այսօր միասին ենք ապրում: Ես աշխարհում իրան ամենաշատն եմ սիրում: Երանի ծնված օրվանիցս հենց էս կնոջ հետ ապրեի: