Ով Մարիամ, Մայր մեր սիրելի և հույս մեր, մայրական սիրովդ գթա մեզ

Ո՜վ Անարատ Մայր և Կույս, դու, որ Մայրն ես հրեշտակային զորքերի Աստծո, օգնականն ես քրիստոնյա ժողովրդի, ապաստանն ես մեղավորների. դու, որ ոտքերիդ տակ ճզմեցիր վաղեմի օձի՝ սա տանայի գլուխը, և հաղթեցիր Եկեղեցու բոլոր թշն ամիներին.դու, որ արժանացար Հաղթանակների Թագուհի տիտղոսին. եղի՜ր նաև քրիստոնյա զինվորների Թագուհին, արթուն պաշտպանը եղի՜ր նրանց Հավատքի, նրանց Պատվի, նրանց Կյանքի։

Ուղարկի՜ր պահապան հրեշտակների զորքերը և ազատի՜ր նրանց բոլոր վտանգներից, անշուշտ՝ մեր Աստծո բարեխնամ կամքի համաձայն, Ով ավելի լավ գիտի մեզնից յուրաքանչյուրի բարիքը։Մայր Աստծո և Մայր մարդկանց, ահա՛ զավակներդ քո առաջ են, հոգով ու սրտով ծնկի եկած։ Ընդունի՜ր մեր աղոթքը և մայրական օրհնությունդ առատ տարածի՜ր բոլորիս վրա։այր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի՜ Քո Անունը. թող գա՜ Քո Արքայությունը. թող Քո կամքը կատարվի՜ երկրի վրա այնպե՛ս, ինչպես երկնքում է։ Մեր ամենօրյա հացը տո՜ւր մեզ այսօր.

և ների՜ր մեզ մեր մեղքերը, ինչպես մենք էլ ներում ենք մեր հանդեպ մեղանչածներին. և մի՛ լքիր մեզ փորձության պահին, այլ՝ ազատի՜ր մեզ չարից. քանի որ Քոնն է արքայությունը և զորությունը և փառքը հավիտյանս հավիտենից.Ամեն։Ողջո՜ւյն քեզ, շնորհներով լի Մարիամ, Տերը քո հետ է։ Օրհնյա՜լ ես դու կանանց մեջ և օրհնյա՜լ է որ ովայնիդ պտուղը՝ Հիսուս։Սրբուհի Մարիամ, Աստվածամայր, բարեխոսի՜ր մեր՝ մեղավորներիս համար այժմ և մեր մա հվան ժամին։ Ամեն։