Մոսոյին դասարանում չէին սիրում, ծա ղրում էին, քանի որ վ ատ էր հագնվում: Նրա կողքին ոչ ոք չէր ուզում նստել: Միշտ մենակ էր նստում վերջին նստարանին: Մոսոն շատ լավ էր սովորում: Ֆիզիկան և մաթեմատիկան ամենասիրելի առարկաներն էին։ Մինչ մյուսները գլուխ էին կո տրում խնդիրը լուծելու համար, Մոսոն արագ լուծում էր: Մի անգամ, երբ գրատախտակի մոտ դաս էր պատասխանում, նրա վրա սկսեցին թղթեր նետել ու սկսեցին նրա վրա ծիծաղել:
Ուսուցչուհին չսաս տեց մյուս երեխաներինՙ, նրանց հետ միասին ծիծաղում էր նրա վրա: Մոսոն չդիմացավ ու ասեց. Ես կմեծանամ ու փողով կառնեմ էս դպրոցը, բոլորդ կփոշմանեք, բայց ուշ կլինեք, կգաք ու ինձանից օգնություն կխնդրեք, բայց ես բոլորիդ կար համա րհեմ : Ողջ դասարանը պայ թեց ծիծաղից : Անցան տարիներ : Մոսոն հաջողությամբ ավարտեց դպրոցը, հետո համալսարանը, դարձավ հաջողակ բիզնեսմեն :
Մի անգամ եկավ գյուղ ու իմացավ, որ դպրոցը փակ է, շինությունը վթ արային է համարվել ու փակվել է : Նա ոչ միայն ֆինանսավորեց վերանորոգումը, այլեւ անձամբ վերահսկում էր բոլոր փուլերը։ Տնօրենն ու բոլոր ուսուցիչները հիացմունքով էին նայում իրենց շրջանավարտին։ Ի դեպ նրա համադասարանցիներից շատերը մնացել էին նույն գյուղում ու մի կերպ գոյատևում էին : Բոլորը հիշում էին, թե ինչպես են թու նավորել նրա մանկությունը, և ամա չում էին :