Էն օրը գնացի շուկա տան համար մթերք գնելու: Էդ շուկայից արդեն մի քանի տարիա օգտվում եմ: Վաճառողներից մեծ մասի հետ արդեն մտերմացել եմ, իրանցից եմ գնում ինձ պետք եղած ապրանքը, հարմար գնով տալիս են: Միշտ որակով ապրանք են տալիս: Շուկան միշտ մարդաշատ ա լինում, առևտուրը եռում ա: Մի կին կա, ես միշտ իրա մոտից պանիր եմ առնում: Կինս շատա հավանում: Հեռվից գո ռգո ռոցներ լսեցի:
Մոտիկացա, պարզվեց մի գնորդ վի ճում էր էդ կաթնամթերք վաճառող կնոջ հետ: Պահանջել էր, որ պանրի գինը էժանացնի, նա էլ չէր համաձայնվել: Երկուսն էլ գո ռում էին, վաճառողը փորձում էր բացատրել, որ այդքան հեշտ չի ստանալ այդ պանիրը, իսկ գնորդը չէր ուզում ոչինչ լսել:
Նա ձայնը գլուխն էր գցել ու ողջ շուկան գլխին հավաքել. Այ գեղացի, էղածդ կովկիթ չի՞, էդ գնով քեզ էլ հետը կարելի ա առնել, ուզու՞մ ես քաղաքացուն էշի տեղ դնես, մեր խելքն ասա, որ ձեզանից բան ենք առնում, սուպերմարկետում ամեն ինչ թափածա:
— Էհ թափածա, գնա առ, ինչի՞ ես եկել կռ իվ անում, — միջամտեցի ես: Այդ կինը ոտքից գլուխ ինձ չափեց ու ասեց. — Մոռացել էի քեզ հարցնել, թե որտեղից ինչ գնեմ: Կանաչի վաճառողը, որ մինչ այդ լուռ էր, ասաց. ավելի լավա գյուղացի լինել, քան քեզ պես անտաշ ու բ ռի: Ես լիովին համամիտ էի նրա հետ: