Ծերությունը շատ վատ բանա: Քանի ջահել ես, ոտով ձեռով, բոլորին պետք ես, բայց հենց ոտից ձեռից ընկար, էլ ոչ մեկին պետք չես, բեռ ես դառնում: Իմ սեփական փորձից եմ ասում, ոնց որ ասում են. տա ռա պանքս փորձ ունի: Էն ժամանակ, որ ջահել էի սաղի համար վազում էի, հասնում էի, օգնում էի ինչով կարող էի: Բայց էսօր մեկը չի հիշում իմ արածները: Տղես ինձ տարավ իրա տուն, որ մենակ չմնամ: Չեմմ կարողանում ինքս իմ մասին հոգ տանեմ:
Բայց ոչ հարսս, ոչ էլ թոռներս երեսիս չեն ուզում նայեն: Տղես ամբողջ օրը գործի ա, հարսս սաղ օրվա ընթացքում մի բառ չի փոխանակում հետս, թոռներս արհամարհում են: Ձռեքերս դո ղում են ու ուտելուց ուտելիքը թափվում ա, ինչքան էլ, որ ուզում եմ կոկիկ ուտեմ, չի ստացվում: Տեսնեք, ոնց են մեր ու աղջիկները ֆշշացնում, թարս-թարս նայում են վրես, ոնց որ հան ցանք գործած լինեմ: Մտնում եմ լվացվելու, կարողա մի քանի կաթիլ ջուր թափվի հատակին, հարսս ձենը գլուխն ա գցում:
Ոտքերս ցա վում են, դժ վարանում եմ քայլեմ, հանկարծ, որ խնդրում եմ մի բաժակ ջուր բերեն, մեկը մեկի վրայա գցում, ընենց դեմմքով են բերում, որ էլ խմելս չի գալիս: Իրանց թվումա ես էդ ամենը չեմ տեսնում, չեմ հասկանում: Ուղղակի ցույց չեմ տալիս: Իրանք գիտեն միշտ ըտենց ջահել են մնալու, չեմ մեծանալու: Ես կմե ռնեմ կգնամ, իրանք կմեծանան ու երևի ինձ կհիշեն: