Մամայիս քեռակնոջ բարեկամն Ամերիկայում ա ընտանիքով ու շատ վաղուց: Սրանք իրանց տղու համար լավ աղջիլ էին ման գալիս, դե քեռակինն էլ իմ համար էր ասել, նկարներս ցույց տվել, գովացել բան ու սրանք որոշեցին գան ինձ ուզելու:
Սկզբում մենակ մամասա տեզյակ եղել էլի էտ ամեն ինչից: Հետո ես էլ իմացա, ինձ էլ էտ տղու նկարները ցույց տվեցին հավանեցի տենց: Մինչև Հայաստան գալը, հեռախոսով գրվում ու շփվում էինք, մի ամիս հետո եկավ Հայաստան, որ նշանվենք ու գնանք ԱՄՆ:
Եկավ, ուշք ու միտքս ոչ թե ինքն էր այլ էն, որ Ամերկկա եմ գնալ: Միշտ երազել եմ Ամերիկայի մասին ու վերջապես գնալու էի: Առանց նորմալ ճանաչելու էտ տղային հետը նշանվեցի ու գնացի: Ծնողներս էլ էին ուրախ ու ոչ մեկ չասեց, աղջիկ ջան ինչի ես շտապում լավ մտածի, Ամերիկան խաղ ու պար չի, հեռուա կարոտ կա:
Սա ոնց որ ինձնից ազատվեին, ես էլ իրենցից: Հիմա չեմ ասի, որ երջանիկ չեմ, Բայց ամուսինս ամբողջ օրն աշխատումա, ես էլ մենակ եմ, կարոտը խեղդումա, չգիտեմ ինչ սնեմ, ում հետ կիսվեմ: Գլխիս եմ տալիս իմ արած անմտածված քայլերի համար: