Թոռս բա նակում ա ծառայում ու հլը մի տարի էլ չկա, ինչ գնացել ա: Ես էրեխուս գնալը շատ ծանր տարա, որովհետև ահ ավոր սիրում եմ իրան ու շատ դժվար կտրվեցի իրանցի: Էտ ամեն ինչին էլ գումարած սրտի լուրջ խ նդիր ունեմ ու հենց մի քիչ լարվում եմ, սթրես եմ տանում, միանգամից վ ատանում եմ: Բժի շկներն էլ ասել են, որ ինձ լարվել չի կարելի, թե չէ էտ ամեն ինչի հետևանքները կարան անդառնալի լինեն:
Հարսս որ իմացել էր կռ իվ ա սկսել ամսի 13-ի առավոտ, բռնել էր տելեվիզրի անտենան հանել էր, հարևաններին էլ ասել էր, որ մոտս բան չխոսան, որ ես չիմանամ, թե ինչ ա կատարվում ու դրանից վ ատ չզգամ: Ինձ էլ ասել էր՝ տելեվիզրը փչացել ա: Էս քանի օրը որ անցավ,խախանդվեց վիճակը, նոր իրականում ինձ ասեց, թե ինչ ա կատարվել ու ինչի ա տենց բան արել: Ոտերս թուլացան, որ իմացա: Փառք Աստծուն թոռանս հետ ամեն ինչ նորմալ ա ու հուսով եմ, որ էս հանգիստ վիճակը երկար կշարունակվի: