-Ես, տղաս, չգիտեմ, թե ով է քո հայրը, չգիտեմ, նաև, թե ով է քո մայրը. Ես փախա գյուղից, որ մարդիկ ճշմարտությունը չիմանան,- ասաց Տոնյան որդուն և դառնորեն լա ց եղավ։ Տոնյան և իր փոքրիկ որդու հետ եկավ մի փոքրիկ գյուղ, նոր ֆերմա հիմնեցին, բնակություն հաստատեցին գյուղի ծայրին, կավե փոքրիկ խրճիթում։ Միայնակ կնոջը դժ վար էր երեխայի հետ, շատ դժ վար էր, մարդիկ տեսնում էին դա: Նա չուներ ամուսին, այրի չէր, տարբեր բամբաս անքներ էին պտտվում, հետո լռեցին: Նա սիրվեց գյուղացիների կողմից՝ իր բարեհոգության ու աշխատասիրության շնորհիվ: Որդին մեծանում էր, ավարտեց դպրոցը և ցանկանում էր գնալ քոլեջ:
Նա հաջողություններ ուներ ուսման մեջ, կինն էլ ջանք չէր խնայում, կաշվից դուրս էր գալիս, որ որդին լավ կյանք ունենա։ Ուզում էր որ նա ուսում ստանա քաղաքում, աշխատանքի անցնի և չվերադառնա գյուղ: Կնոջ երազանքը կատարվեց, որդին ընդունվեց քաղաքի լավագույն բուհերից մեկը, գերազանցությամբ ավարտեց և աշխատանքի անցավ առաջնակարգ ընկերություններից մեկում: Որդին շատ հազվադեպ էր գալիս մորը տեսակցության: Մի օր էլ եկավ կնոջ հետ: Տոնյան նույնիսկ չգիտեր, թե երբ է որդին ամուսնացել։
Նա նայեց Սվետլանային. բարձրահասակ, գեղեցիկ: Թվում է թե պետք է ուրախանար որդու համար։ Բայց հոգում ցա վ զգաց, որդին ամուսնացել էր առանց մոր օրհնության: Ուստի որդուն շնորհավորելու փոխարեն նա գնաց խոհանոց՝ սրբելով արցո ւնքները: Նա կանգնած էր և լա ց էր լինում: Հետո հավաքեց իրեն ու սեղան պատրաստեց և տվեց իր մայրական օրհնանքը: Որդին կնոջ հետ վերադարձավ քաղաք և ամիսներ շարունակ չեկավ մորը տեսակցության: Ժամանակն անցնում էր, կինն ապրում էր կարոտը սր տում, փորձում էր մտքում պատկերացնել թոռնիկի դեմքը, ամեն երեկո պառկում էր քնելու հույս ունենալով, որ որդին շուտով հյուր կգա:
Մի օր եկեղեցուց վերադառնալով նա դռան մոտ տեսավ մի շքեղ մեքենա: Ներս մտավ ու.. ներսում իրեն սպասում էր որդին երկու երեխաների հետ: Կրկին սր տում ց ավ զգաց: Սրբեց արցունքներն ու գրկեց թոռներին: Երեկոյան որդին ընտանիքի հետ վերադարձավ քաղաք: — Խնդրում եմ որդիս, մի մոռացիր իմ մասին, ես սպասում ու կարոտում եմ.. Տարիներն անցնում էին, սակայն որդին այդպես էլ տեսակցության չէր գալիս: Ու մի օր էլ մեքենան կանգնեց դռան առաջ:
Որդին իր չափահաս երեխաների ու թոռների հետ եկել էր և սպասում էր, որ մայրը գրկաբաց կընդունի իրեն, բայց մորը գտավ անկողնում պառկած. — Որդի՜ս, — կարոտած շշնջաց մայրը: Որդին ծնկի եկավ. — Մայրի՜կ, թանկագինս, ներիր, այս տարիների ընթացքում ես քեզ միայնակ եմ թողել: Այժմ, երբ ես ինքս թոռներ ունեմ, հասկանում եմ, թե ինչ է կարոտն ու սպասումը: — Լսիր, որդի՛ս, կա մի բան, որ դու պետք է իմանաս: Ես չգիտեմ, թե ով է քո հայրը, չգիտեմ նաև, թե ով է քո մայրը:
Ես քեզ գտել եմ կայարանում, երբ դու շատ փոքրիկ էիր: Քեզ լքել էին, ես վերցրի քեզ ու փախա մեր գյուղից, — ասաց ու դ առնագին լ աց եղավ: — Մայրի՛կ, իմ քնքուշ մայրի՛կ, դու եղել ես աշխարհի ամենալավ մայրիկը, ես շնորհակալ եմ իմ ճակատագրից, որ հենց քո որդին եմ դարձել: Որդին գրկեց մորն ու ամուր սեղմեց կրծ քին: