Աղջիկս երկու կարմիր դիպլոմ ունի, միշտ մտածում էի, որ իրա ամուսինը գիտնական ա լինելու, որովհետև աղջիկս շատ խելացիա: Բայց մի օր եկավ ասեց, որ ընտրած տղա ունի ու որոշել են ամուսնանան: Բերեց ծանոթացրեց: Քիչ մնաց ին ֆարկտ ստանայի, հեչ չհավաննեցի: Ախր, էդ բռ ի գե ղացու ի՞նչը հավանեի: Ինչ արեցի, չկարողացա աղջկաս համոզեմ, որ դրան չուզի: Ամուսնացան, հիմա գյուղում են ապրում:
Մեկ-մեկ իրանց հյուր ենք գնում: Արդեն թոռնիկ ունենք: Էս վերջերս մի շաբաթով իրանց տանն էինք: Չեմ կարողանում ուշքի գամ տեսածիցս: Սեղան են նստում սաղ գերդաստանով, կոպիտ ասած, խոզի պես լա փում են, ես որ դրանց ճաշի ափսեները տեսա վախեցա, թասերով են ուտում տնաշենները: Ուտելիքն էլ շատ յուղոտ են եփում: Աղջկաս ասեցի, դու էդքան յուղոտ մի կեր, ասում ա.
Ըտենց համովա: Աչքերս քո ռանար ես աղջկաս չտեսնեի էդ տան մեջ: Բա դրանց լվացքն ու արդուկը, ամեն օր մի սարի չափա: Աղջիկս էլ էնքան երջանիկ ա դրանց մեջ: Ասում եմ, թող արի քաղաք, կուլտուրական ապրի, ասում ա. որտեղ իմ ամուսինը, էնտեղ էլ ես: Բացի էդ, ինձ էս ընտանիքում հարազատ աղջկա պես սիրում են: Եկել եմ քաղաք, ուշքի չեմ գալիս, բա աղջիկս սրա՞ն էր արժանի: