Յոթ տարի առաջ ես բաժանվեցի իմ առաջին կնոջից։ Մենք մի դուստր ունենք, ով այդ ժամանակ հինգ տարեկան էր: Ես միայն հանուն նրա լավ հարաբերություններ եմ պահպանում նախկին կնոջս հետ։ Եվ չորս տարի անց ես հանդիպեցի մի աղջկա, ում ես անմնացորդ սիրահարվեցի և ուզում էի նորից ամուսնանալ: Նա համեստ, անմեղ, անուշ աղջիկ էր, ինչպես դրախտից իջած հրեշտակ։ Մեր հարաբերությունների սկզբից ես նրան պատմել էի աղջկաս մասին, և նա շատ լավ էր շփվում նրա հետ:
Այժմ երկրորդ կինս գտնվում է հղիության չորրորդ ամսում։Իսկ մեկ շաբաթ առաջ նախկին կինս զանգահարեց և ասաց, որ իրեն աշխատանքի առաջարկ են արել, որը չի կարող մերժել: Բայց սկզբում նա չի կարող մեր աղջկան իր հետ տանել, քանի դեռ այնտեղ ամեն ինչ չի կազմակերպել։ Եվ մենք պայմանավորվեցինք նրա հետ, որ դուստրս որոշ ժամանակ կապրի ինձ հետ: Հենց ես կնոջս ասացի առաջիկա փոփոխությունների մասին, նա հրեշ տակից վերածվեց ագր եսիվ մի կնոջ:
Նա սար սա փելի սկա նդալ սարքեց և չհամաձայնեց, որ աղջիկը մեզ հետ ապրի: Անգամ սպառնաց, որ եթե աղջկաս տուն բերեմ, նա կթողնի ինձ և թույլ չի տա տեսնել չծնված երեխայիս: Ինձ ստիպում է ընտրություն կատարել իմ և աղջկաս միջև։ Աղջիկս ոչ մի դեպքում փողոցում չի մնա, նախկին կնոջ ծնողները պատրաստ են ցանկացած պահի նրան տանել իրենց մոտ: Բայց ես նրա հայրն եմ: Չեմ կարող նաև անտեսել չծնված փոքրիկիս և հրաժարվել նրանից: Ի՞նչ խորհուրդ կտաք ինձ, ինչ անել։