Ախպորս երեսից վերջը տունն եմ մնալու, մեր թաղի լավ տղեքիցա, իրա վա խից ոչ մեկ ռի սկ չի անում ինձ մոտիկանա, չեմ ջոկում հիմա դուխով տղա չկա՞

Ես արդեն 21 տարեկան եմ, սիրուն, բոյով աղջիկ եմ: Շատ ուզողներ ունեմ: Հենց երկուսը մեր թաղից են: Մի քանիսն էլ համալսարանից են: Դասարանում էլ մի հատ տղա կար, ուզում էր վիպուսկնոյին ինձ առաջարկություն աներ: բայց մերոնք չթողեցին ինձ վիպուսկնոյ գնամ:

Համ էլ ես իրան չէի հավանում: Ախպորս պատճառով ոչ մեկը ինձ չի մոտիկանում: Ռի սկ չեն անում: Ախպերս մեր թաղի լավ տղերքիցա, թաղում ու քաղաքում ճանաչված ա: Իրանից սաղ մրսում են: Դաժե ես եմ վա խե նում հետը խոսամ, շատ խիստ մարդա: Կնգան չի թոողնում տնից դուրս գա, նույնիսկ երեխուն մամասա տանում դուրս: Իմ վրա էլ ժամա դնում:

Դասս 1 անց կես վերջանում ա, ես պետքա 2-ին տանը լինեմ: Ամեն օր հեռախոսս ստուգումա, դաժե նկատել եմ, որ պայուսակս էլա ստուգում: Մեջս արդեն վա խա մտել, որ տունն եմ մնալու: Ուզոււմ եմ գնամ պրծնեմ, ազատ կյանքով ապրեմ: Չեմ հասկանում, իմ ուզողների մեջ մի հատ դուխով տղա չկա՞: