Ես միշտ օգնել եմ բոլորին ինչով կարողացել եմ, բայց էսօր, երբ ես օգնության կարիք ունեմ, իմ կողքը մարդ չկա

Ես միշտ օգնել եմ կարիքավորներին ու էլի կշարունակեի օգնել, եթե իմ կյանքում սև գիծ չսկսվեր: Անհաջո ղությունները հաջորդեցին մեկը մյուսին, ու չհսակացա ինչպես ստացվեց ու ես մնացի կոտրած տաշտակի առաջ: Ես ինքս օգնության կարիք ունեի, բայց կողքիս ոչ ոք չկար, ընկերներս զբաղված էին իրանց գործով, հարազատներս էլ անտեսում էին ինձ:

Գիտե՞ք, շատ դժ վար է, երբ կողքիդ չկա մեկը, որ քեզ աջակցի, նույնիսկ լոկ խոսքով: Նույնիսկ զանգերիս չէին պատասխանում: Շատ դա ժան օրեր անցկացրի: Աղաչում էի, աղոթում էի, որ մեկնումեկը ինձ օգնի: Ինձ օգնության ձեռք մեկնեց մեկը, ումից ընդհանրապես օգնություն չէի ակնկալում:

Ես ժամանակին օգնել էի նրակ կնոջ վիր ահատության հարցում: Միակ մարդն էր, ով չէր մոռացել իմ արած լավության մասին: Նա ինձ առաջարկեց ապրել իր բնակարանում և վաճառել իմ տունը կամ վարձով տալ: Դա ռեալ շանս էր ինձ համար: Ես այլ ելք չունեի, ընդունեցի նրա առաջարկը: Նա դարձավ իմ փրկիչը: