Նուրբ ու անուշաբույր, շերտավոր փափուկ բուլկիներ՝ չրով և ընկույզով: Պատրաստելը շատ հեշտ է, հաճույք կստանաք և գործընթացից, և արդյունքից: Որպեսզի բուլկին լավ ստացվի, բոլոր բաղադրիչները պիտի լինեն սենյակային ջերմաստիճանի: Անհրաժեշտ բաղադրիչներ. գոլ կաթ՝ 300մլխմորիչ թարմ՝ 15գ, կամ չոր՝ 5գալյուր՝ մոտ 700գաղ՝ 1թ.գ.շաքարավազ՝ 100գձեթ՝ 70մլսպիտակուց՝ 2 հատկարագ՝ քսելու
համարչիր, ընկույզ՝ ըստ ճաշակիվանիլի շաքար՝ ըստ ճաշակի Պատրաստման եղանակ. Գոլ կաթի մեջ լուծել խմորիչը, ձեթը, շաքարավազը: Խառնել՝ մինչ համասեռ զանգված ստանալը: Ավելացնել սպիտակուցը, աղը, վանիլի շաքարը, մաղած ալյուրը: Ծածկել խմորը և թողնել մոտ 2 ժամով՝ տաք տեղում: Տեղափոխել խմորը աշխատանքային մակերեսի վրա, բաժանել 8 մասի, գնդիկներ ձևավորել: Նորից ծածկել տոպրակով, թողնել 1 ժամով: Յուրաքանչյուր գնդիկը գրտնակել՝
բարակ, հալեցրած կարագ քսել և ցանկացած մանրացրած չիր, ընկույզ կամ ցուկատ լցնել: Ձիգ գլանակի պես փաթաթել, կտրել երկարությամբ ուղիղ մեջտեղից, սակայն ոչ մինչև վերջ: Փաթաթել խխունջի պես: Տապակը ծածկել յուղաթղթով, մեջը դնել խխունջները, ծածկել ու սպասել 20 րոպե: Հարել դեղնուց ու կաթ, քսել բուլկիներին: Թխել նախապես տաքացրած ջեռոցում՝ 180 ջերմաստիճանի ներքո, մոտ 25 րոպե: