Մեր դասարանում մի տղա կար: Ոչ կարգին սովորում էր, ոչ էլ կարգին դպրոց էր գալիս: Եթե գալիս էր, ուրեմն էդ օրը դասարանում անպայման կռ իվ էր լինելու: Շատ ամբրիշտ բնավորություն ուներ: Ընդհանրապես հարգանք չուներ մարդկանց նկատմամբ: Դպրոցի պահակին, որը տարեց կին էր, արհամարհանքով էր վերաբերվում:
Մորը չէր ենթարկվում, ուսուցիչներին շատ կո պիտ պատասխանում էր: Դպրոցական տարիներին մի անգամ գրատախտակի մոտ դաս չի պատասխանել: Մայրենի լեզվի դասատուն ասում էր, որ իրա գրավորները խայ տառակ վատն են: Դպրոցը աաավարտելուց հետո ամեն մեկս գնացինք մեր ճանապարհով:
Ու մի օր էլ տեսածիցս աչքերս ճակատիս թռան: Մեր դասարանի շշի Սամոն պատգամավոր էր դարձել: Հիմա նստած մտածում եմ, թե էդ անգրագետը ոնցա՞ պատգամավոր դարձել, ոնցա՞ որոշումներ կայացնելու: Ու իրա նմանները որոշում են մեր ու մեր երեխեքի կյանքին առնչվող հարցերը: