Անուշ տատն ու ծեր ամուսինը ապրում էին իրանց թոշակով, մի կերպ գոյատևում էին: Հացը ու որոշ մթերքներ նիսյայով էր վերցնում, հետո թոշակը ստանալուն պես պարտքը փակում էր: Բայց անցած ամիս պապը ծնր հի վանդացավ ու դե ղորայքը շատ թանկ էր: Երկուսի թոշակը ծախսեցին դե ղերի վրա: Անուշ տատը չկարողացավ մարել պարտքը: Մտավ խանութ, ու նորից հաց խնդրեց նիսյայով, բայվ վաճառողը, որ հարևանն էր, ասեց.
Անուշ տատ, էլ չեմ կարա նիսյայով հաց տամ, բեր պարտքերդ փակի, երկու օր առաջ ես թոշակ ստացել: — Այ բալա ջան, թոշակը սաղ դե ղե րին գնաց: Ախր շատ թանկ են էդ դե ղերը: Մնա մյուս ամիս կտամ: — Չեղավ Անուշ տատ, չեմ կարա տամ: Անուշ տատը շփոթված կանգնեց, հետո արցունքները սրբելով դուրս եկավ: Տանը մի կտոր հաց էր մնացել: Խանութում աաայդ ընթացքում մի երիտասարդ կար, ակամայից նա լսեց նրանց խսակցությունը:
Անուշ տատի դուրս գալուց հետո, նա ճշտեց, թե որքան ա տատի պարտքը: Պարտքը մարեց, երկու հաց գնեց ու շտապեց տատի հետևից: — Անուշ տատ, խնդրում եմ վերցրու սա: Անուշ տատը ամմաչելով վերցրեց, ուզում էր համբուրել երիտասարդի ձեռքը: — Վայ, տատ ջան, նման բան չանես: Խանութում դու այլևս պարտք չունես: Անուշին մեկնեց մի քանի թղթադրամ: — Որդի, ո՞վ ես դու, ես քեզ չեմ ճանաչում: — Տատ ջան, տղա եմ էլի: