Հացի փռում եմ աշխատում. առավոտը մի երեխա մտավ հաց առավ կես ժամ հետո տատն եկավ վրես կ ռիվ, տեսեք, թե ինչի համար

Հացի փռում եմ աշխատում։ Մեր փռում էլ բացի հացից ուրիշ բաներ էլ ենք թխում։ Բուլկիներ, խաչապուրի, թխվածքներ։ Էն օրը մեր բացման տարեդարձն էր, շեֆը ասել էր, ով կգա հաց առնելու հետը բուլկի կդնեք, որպես նվեր։ Տենց էլ անում էինք։ Բոլորը ուրախ գնում էին։ հաճելիա ամեն դեպքում առավոտ շուտ լավ բան անես մարդկանց համար, չնայած եղածը եսիմ ինչ չի, բայց հաճելի ա ամեն դեպքում։

Առավոտ շուտ մեկ էլ մի 7-8 տարեկան երեխա մտավ փուռ հաց ուզեց։ Հացը տվեցի, բուլկին էլ դրեցի՝ ասեցի կտանես կուտես, նվերա բուլկին։ Գնաց երեխեն։ Մոտ կես ժամ հետո, տատիկը բուլկին վերցրել էր ու եկել էր կռ իվ։ Ինձ ասումա աղջիկ ջան, ինչի ես երեխուն բուլկի տվել։ Շատ էլ ուզել ա, տենց բան էլ չանեք։ Կսովորի, որ ուր գնա, ինչ ուզի պիտի տան։

Ես իրան ուղարկել էի, որ մենակ հաց առնի բուլկու գումար չուներ, դուք անվճար եք տվել, չի կարելի, լավ սովորություններ չի ունենա երեխեն։ Խնդրում եմ էս բուլկին վերցրեք ու էլ նման բան չանեք։ Հլը երեխան էլ ինձ խաբում էր, որ նվերա սա։ Ես էլ ասեցի, վայ տատի ջան, երեխեն ճիշտա ասել, մեր փռի ծնունդն ա ու բոլոր հաճախորդներին հացից բացի մի բան տվել ենք։ Երեխեն չի խաբել, էնպես որ տարեք թող ուտի շատ ուրախացել էր։ Վատ զգաց տատին, բայց հետո ամեն բան հարթվեց։