Ախպերս մի հատ աղջիկ ունի, շատ ա աղջկան սիրում։ Համարյա իմ երեխու տարիաին ա։ Հլը համալսարանումա սովորում, իսկ իմ աղջիկը էլ գործերը համալսարան չտվեց, գնաց մատնահարդարում սովորեց, հիմի տնիցա աշխատում։ Էս վերջում շատ եմ նկատե, որ ախպորս աղջիկը փեսուս հետ մտերմացել ա։ Ասենք երբ գնում եմ աղջկաս տուն, ընդեղա լինում։/
Ասում եմ էլ ինչի ես եկել, փեսես էն կողիմից պատասխանում ա, թե մեր քուրնա երբ ուզում ա, թո գա։ Ըտենց ասի ձեն չհանեմ, հլը տենամ վերջը ինչ կլինի, ինչքան հեռուն կգնան։ Երեկ էլ էտ երկուսին հյուրանոց մտնելուց եմ տեսե։ Ասի գնամ տեղում դիմակները պատռեմ, էն էլ հյուրանոցի աշխատողենրը չթողին, որ ներս մտնեմ, թե բա դուք պայմանավորվածություն չունեք։
Ասի կարողա օրենք ա փոխվել, ինչ ա եղե, ինչ պայմանավորվածություն, ինչ բան, բայց վերջը իրանց սասծով եղավ, բայց քանի որ ես հանձնվող մարդ չեմ, մի հատ տղու խնդրեցի, որ գան էտ երկուսի հետևից վիդեո նկարի որպես ապացույց ու բերի ինձ տա։ Ըտենց էլ եղավ, հիմի ապացույցները մոտս են, առաջինը տանելու եմ ախպորս ցույց տամ։ Որ ասում են մենակ մեռնելուս օրը չգիտեմ։