ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասվ ում է. «Անկախությանը 1991 թվականի այս օրը աներկբա «ԱՅՈ» ասած հայ ժողովրդի միասնական կամքը անցած ավելի քան երեսուն տարիներին բազում և ծանր փորձությունների ենթարկվեց: Ամենածանր փորձությունը, սակայն, մեր ժողովրդի համար արտաքին թշն ամու դեմ պայք արը չէր, որտեղ նա փառահեղ հաղթանակներ է կերտել:
Կյանքը ցույց տվեց, որ, ցա վոք, ամենամեծ փորձությունը, որը փորձանք դարձավ հայ ժողովրդի գլխին, հանդուրժելն է սուտ խոստումներով իշխանությունը զ ավթած կապիտ ուլյանտ կառավարիչներին, որոնք անխնա մսխում են անկախ պետականության կերտման ու ամրապնդման ճանապարհին ունեցած բոլոր ձեռքբերումները և լրջագույն վտ անգի տակ են դրել մեր պետության ու ժողովրդի ապագան:
Այլևս ժամանակը չէ բարձրագոչ խոսքերի. կա՛մ մեր ժողովուրդը իր ազատ և անկախ ապրելու միասնական կամքը վերստին կարտահայտի՝ դուրս գալով կործանարար թմբիրից և ձերբազատվելով ապազգային, վա խկոտ, ձախողված իշխանություններից, կա՛մ հար վածի տակ կդնի ոչ միայն պետականությունը, այլև հազարամյա իր հողի վրա սեփական գոյությունն առհասարակ: Այսօր, առավել քան երբևէ, անկախությունը իր նվիրյալ զավակների պաշ տպանության կարիքն ունի: Մեր ժողովրդի համար այս ծանր պահին ես վերահաստատում եմ՝ երբեք չեմ լքի խրամատը, որը պաշ տպանում է հայկական պետականությունը: Աստված պահապան Հայաստանին և հայ ժողովրդին: