Քաղաքից դուրս էինք գնացել ամուսնուս ու իրա ընկերների հետ. ընկերներից մեկի կինը քաղաքից ա ու իրան ահավոր երևակայում ա, էտ օրն էլ հլը ինչ ռեպլիկ արեց իմ մասին. լա ցելով հելել, գնացել եմ սեղանի մոտից

Մենք գյուղում ենք ապրում, ամուսինս էլ մեծ շրջապատ ունի ու հաճախ ենք իրար հետ քաղաքից դուրս գնում, լավ ժամանակ անցկացնում: Ընկերներից մեկի կինը քաղաքից ա ու իրա ահավոր շատ երևակայում ա, իրան թվում ա ինքը վերջն ա, մեզ էլ վերևից ա նայում: Զգում եմ, թե ամեն անգամ հանդիպելուց ոնց ա մի հատ ոտից գլուխ չափում, նայում հագածից քմծիծաղ տալով:

Ամուսնուս միշտ ասել եմ, որ ինձ տհաճ ա իրա հետ շփվելը, ինքն էլ ասում ա դե ինչ անեմ, նույն շրջապատն ա, մեկ- մեկ հանդիպում ենք, յոլա տար էլի, բանի տեղ մի դիր իրան: Էն օրն էլ գնացել էինք քաղաքից դուրս, սեղանի մոտ նստած ինձ ֆռաց ասեց՝ էս սպառտիվկեդ կարող ա՞ քռչի բազառից ես առել, սենց բան մեկ էլ տատիիս հագին եմ տեսել:

Վայ նենց վ ատ զգացի ինձ, թողել, լ ացելով հելել եմ սեղանի մոտից: Հետո էկավ, իհարկե ներողություն ասեց, բայց դե էլ ո՞ւմ էր պետք: Տրամադրությունս փչացրեց, աչքիս էլ էլ բան չէր գալիս: